Ջոկովիչն ու Նադալը կարող են հանդիպել Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կայացել է Փարիզի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի վիճակահանությունը։
«Մեծ սաղավարտի» մրցումների 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը առաջին շրջանում կխաղա ավստրալիացի Մեթյու Էբդենի հետ, իսկ օլիմպիական կրկնակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալը կխաղա հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հետ:
Եթե Ջոկովիչն ու Նադալը հաղթեն օլիմպիական մրցաշարի առաջին շրջանում, ապա նրանք կխաղան միմյանց հետ երկրորդ փուլում։
2024 թվականի Օլիմպիական խաղերում թենիսի մրցաշարը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը։ Մասնակիցները կպայքարեն մեդալների հավաքածուների համար հինգ անվանակարգերում՝ կանանց մենախաղ, կանանց զուգախաղ, տղամարդկանց մենախաղ, տղամարդկանց զուգախաղ և խառը զուգախաղ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



