Հարավային Կորեայում հրդեհ է բռնկվել Հյուսիսային Կորեայից եկող օդապարիկների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեուլի արվարձանում գտնվող բնակելի շենքի տանիքում հուլիսի 24-ին փոքր հրդեհ է բռնկվել ԿԺԴՀ-ից արձակված աղբատար օդապարիկների պատճառով։ Այս մասին հայտնում է Chunan Ilbo թերթը։
Հարավային Կորեայի զինվորականների վերջին տվյալների համաձայն՝ չորեքշաբթի ԿԺԴՀ-ն մոտ 480 աղբատար օդապարիկ է արձակել Կորեայի Հանրապետության ուղղությամբ։ Նրանցից մեկը վայրէջք է կատարել Գոյանգ քաղաքի բնակելի շենքի տանիքին։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 24-ին տեղական ժամանակով ժամը 14:36-ի սահմաններում։ Հրդեհի պատճառը դետոնատորն է եղել, որը կապված է եղել պարանին:
Դեպքի վայր է ժամանել 28 հրշեջ և 11 միավոր հատուկ տեխնիկա։ Հրդեհը տարածվել է 6 քմ. մ եւ մարվել է 25 րոպե անց. տուժածներ չկան։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից
5
Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին



