Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանն իրենց կողմնակից «սփյուռք» է ստեղծո՞ւմ. «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումն օրհասական է․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ գործող իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով անցկացնել, դրան հրավիրել Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների: Անշուշտ, իշխանությունն էքսցեսներից խուսափելու համար, ըստ մեզ հասած տեղեկությունների, բավական ընտրողաբար է կազմելու մասնակիցների ցուցակները՝ ցույց տալու, որ Սփյուռքից լայն աջակցություն ունի։ Անկախության երեսուն տարվա ընթացքում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը կարևոր գաղափար է եղել մեկտեղելու հայության բոլոր ջանքերը՝ ի նպաստ հայկական երկու պետությունների զարգացման, օտար երկրներում հայ համայնքների հնարավորությունների հավաքագրման, դրանք հօգուտ հայկական խնդիրների լուծման։ Իրավիճակն արմատապես սկսեց փոխվել Նիկոլ Փաշինյանի օրոք, հատկապես 44-օրյա պատերազմից հետո։

Փաշինյանն սկսեց Սփյուռքի հայկական կառույցներին իրեն հակառակորդ համարել, նրանց նկատմամբ քաղաքականությունն էլ այդ պրիզմայով վարել։ Այս տարի հունիսի 19-ին Փաշինյանը հանդիպել էր մի խումբ սփյուռքահայերի հետ և վիճահարուց հայտարարություններ արել։ Ըստ Փաշինյանի, մեր պատմության մեծ մասում, Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, Սփյուռքը հաճախ կամ երբեմն դիտարկվել է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ։ Նրա խոսքով, իրենց ռազմավարությունը, ՀՀ անվտանգության ապահովման հայեցակարգային հենքը լեգիտիմությունն է, և կարող են գործել միայն այնտեղ, ուր ունեն գործելու իրավազորություն և լեգիտիմություն։ Ըստ Փաշինյանի, այս հանգամանքի բերումով անխուսափելիորեն տեղի են ունենալու սոցիալ-հոգեբանական փոփոխություններ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

Չենք ցանկանում որպես բարոյախոս թվալ, բայց Փաշինյանի այդ խոսքերն՝ ուղղված Սփյուռքին, վիրավորանք են։ Փաստացի, Փաշինյանի այս հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Սփյուռքի ավանդական կառուցակարգերին, որոնք ահռելի աշխատանք են տարել հայապահպանության ուղղությամբ, իսկ անկախությունից հետո շոշափելի լոբբիստական քայլեր կատարել Հայաստանին օգնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ինքնորոշման իրավունքն առաջ տանելու համար։ Արցախի ինքնորոշումից Փաշինյանի իշխանությունը վաղուց հրաժարվել է, այսօր էլ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն գերակայություն չեն համարում, այլև փորձում են մոռացության մատնել։ Հետևաբար, Փաշինյանին պետք է Սփյուռքում գործող և այդ հարցերի ջատագով կառույցները թուլացնել՝ նոր կառույցներ ստեղծելով։ Դրան է միտված տարբեր երկրներում Սփյուռքի հարցերով հանձնակատարներ նշանակելու հանգամանքը։

Փաշինյանն իրենց կողմնակից «Սփյուռք» է ստեղծում։ Հունիսի 19-ի Փաշինյանի հայտարարությանն է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա բնութագրմամբ, հունիսի 19-ին «Փաշինյանը սխալ բաներ է ասել Սփյուռքի մասին»: Սփյուքահայ լրագրողի տեսակետով, Փաշինյանի այն միտքը, որ «Սփյուռքը դիտարկվում է որպես ՀՀ կառավարման օժանդակ ինստիտուտ», հեռու է իրականությունից և դրա մասին երբևիցե ոչ ոք նման բան չի ասել, այլ իրենք միշտ դիտարկել են Սփյուռքի դերը՝ հայրենիքին մարդասիրական օգնություն, ներդրումներ և մասնագիտական փորձառություն տրամադրելու համար, իսկ Փաշինյանը փաստացի ոչինչ չգիտի հայկական Սփյուռքի խնդիրների մասին: Սփյուքահայ լրագրող Հարութ Սասունյանին ավելի շատ վրդովեցրել են Փաշինյանի խոսքերը՝ կապված այն հարցի հետ, թե քանի հայ կա աշխարհում: «Եթե այս հարցը իսկապես հետաքրքրում է վարչապետին, ապա նա պետք է հանձնարարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ համաշխարհային հետազոտություն իրականացնել և կազմել աշխարհի հայերի ավելի ճշգրիտ թիվը»,- իր խոսքում նշել է Սասունյանը։

Սփյուռքը միշտ իր հայրենիքին եղել է օգնական իր հնարավորություններով։ Պետք է փաստենք, որ Անկախության 30 տարիներին մեծ է եղել հայրենիքում բնակվող հայրենակիցներին դրամական և նյութական օգնությունը: Մասնավորապես, 90-ականներին հայաստանաբնակ մեր հայրենակիցների մեծ մասը ապրել, գոյատևել է Սփյուռքի իրենց բարեկամների դրամական օժանդակությունների շնորհիվ: Ի դեպ, այդ օժանդակությունը շարունակվում է մինչ այսօր: Իսկ այդ օժանդակության բացակայության դեպքում հայ հասարակության մի հատված կզրկվի օրվա ապրելու հնարավորությունից: Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանն իր բոլոր քաղաքացիների, ինչպես նաև համայն հայության Հայրենիքն է: Ուրեմն, ո՞րն է հայերի և հայկականության պահպանության բանաձը: Սփյուռքի շատ հարուստ հայեր այս 30 տարվա ընթացքում մեծ աշխատանք են կատարել հայրենիքում, կառուցել եկեղեցիներ, կատարել ներդրումներ, ստեղծել արժեքներ, բացել աշխատատեղեր, վերափոխել ոլորտներ՝ արդիականացրել համաշխարհային չափանիշներին, նորովի ներկայացրել հայրենիքի հնարավորություններն աշխարհին և հպարտացել հայրենիքի կարողություններով:

Այդպիսի մեծ հայերից է Էդուարդո Էռնեկյանը, որ մեծ ներդրումներ է կատարել բանկային ոլորտում և գինու արտադրության բնագավառում: Վերջինս նաև ամբողջովին նոր միջազգային օդանավակայան կառուցեց Հայաստանում: Ֆրանսիահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը, որն իր՝ հայ լինելով ու երգով ամբողջ աշխարհին հայտնի դարձրեց՝ ով է հայը, որտեղ է գտնվում Հայաստանը: Նրա ամեն մի ակնարկ հայ լինելու մասին իր երգի սիրահարների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել դեպի Հայաստանը, դեպի քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած հայ ժողովուրդը: Հայաստանի, հայրենիքի հանդեպ սերը, Հայաստանի 3-րդ Հանրապետությամբ ոգևորված ու իրենց լուման ներդրած հայերի թիվը շատ է, իսկ նրանց կատարած աշխատանքը՝ շատ մեծ: Հարյուրավոր հատորները քիչ կլինեն, եթե դրանց մասին պատմաբանները գրեն և սերունդներին փոխանցեն սփյուռքահայ բարերարների կատարած աշխատանքները հայրենիքում: Սփյուռքը, լինելով 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության և դրան հետևած պատմական հայրենիքի հայաթափման ողբերգական հետևանքը, իր բուն էությամբ բացասական երևույթի արգասիք է։

Բայց, ի հեճուկս չարակամների, այսօր Սփյուռքը դժբախտությունից վերաճել է բարեբախտության՝ անկախություն վերստացած Հայաստանի համար դառնալով նյութական ու հոգևոր օջախ։ Աշխարհի բոլոր հայերը՝ անկախ բնակության վայրից, դավանանքից ու սոցիալական դրությունից, մեկ հայրենիք գիտեն՝ Հայաստանի Հանրապետությունը: Հայ իրականության մեջ Սփյուռքի մասնաբաժինը թե՛ քանակական, թե՛ որակական առումներով հսկայական է։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են օժանդակել Սփյուռքում հայապահպանությանը, պաշտպանել Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքներն ու շահերը, ինչպեսև անել կարելին՝ գործնական քայլերով համախմբելու համար սփյուռքյան ողջ կարողականությունը, ընդգրկելով նաև սփյուռքահայ անհատներին, գիտնականներին, մտավորականներին, արհեստավարժներին:

Հայաստանի Հանրապետությունը պետք է նպաստի յուրաքանչյուր սփյուռքահայի՝ Հայաստանի և իրար հետ հաղորդակցման հնարավորությունների հեշտացմանը, օժանդակի Սփյուռքում հայապահպանության ծանր գործին։ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա սփյուռքահայ բոլոր համայնքներին կապող օղակը, շփման գլխավոր կենտրոնը։ Սփյուռքն իր հերթին Հայաստանի և աշխարհի միջև պետք է լինի մշակութային, տնտեսական, քաղաքական կապի և համագործակցության լավագույն կամուրջը։ Վստահաբար պետք է փաստել, որ ցանկացած երկիր, որտեղ գոյություն ունի հայկական գաղթօջախ, պետք է համարվի Հայաստանի ազգային շահերի գործողության գոտի։ Վերադառնալով գործող իշխանությունների նախաձեռնությանը՝ սեպտեմբերի 17-20-ը Հայաստանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողով անցկացնել, պետք է նշել, որ, շատերի համոզմամբ, այդ գագաթաժողովում շատ կարևոր է բարձրացնել համաշխարհային հայկական հզոր նոր կազմակերպության՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը, ինչն օրախնդիր է հայ հասարակության համար, դա կարող է համախմբող դեր կատարել ողջ հայության համար:

Չպետք է թույլ տալ, որ Սփյուռքը տարրալուծվի այլ ազգերի մշակույթներում, այլ Հայաստանի հետ համաշխարհային քաղաքակրթության բեմահարթակում հանդես գա որպես ինքնուրույն և ինքնատիպ դերակատար՝ սեփական դիմագծով, արժեքավոր ասելիքով և արժանապատիվ կեցվածքով։ Աշխարհի ազգերից շատերն անգամ չգիտեն Հայաստանի և հայ ժողովրդի մասին, բայց այդ օջախների ակտիվ աշխատանքի շնորհիվ հայ ազգի սխրանքների մասին տեղեկանում են հենց այդ օջախներից: Պետք է փաստենք, որ այս վերջին հարյուրամյակում հայ ժողովուրդը, օտարության մեջ անցնելով դժվար փորձություններ, ստեղծել է ինչպես հոգևոր օջախներ՝ կառուցել եկեղեցիներ, այլ նաև հայալեզու դպրոցներ և այլ կրթօջախներ:

Այդուհանդերձ, այսօր Սփյուռքի քանակական աճը՝ ի հաշիվ Հայաստանի բնակչության շարունակվող արտահոսքի, անցանկալի գործընթաց է, ցավալի իրողություն։ Այս համատեքստում ազգային համաշխարհային նոր ֆինանսական կառույցի՝ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գլխավոր նպատակը պետք է լինի ամբողջ Սփյուռքի համախմբումը։ Կարծում ենք, որ այս կառույցի աշխատանքների առաջին ուղղությունը կարող է լինել՝ մասնավորաբար ֆինանսավորել «Շողակաթ» հեռուստաընկերության անխափան գործունեությունը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է՝ տարաբնույթ խոսակցություններ կան «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։ ՀՀ գործող իշխանությունը չի կարող «անտեսել» Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման գործում:

Արդեն մեկ դարից ավելի ստեղծված բազմամարդ հայկական գաղթօջախները փորձում են ամեն ինչ անել, որ օտարության մեջ չկորցնեն իրենց ինքնությունը, հայ լինելը: Նրանք մշակութային արժեքների պաշտպանությամբ փորձում են պահպանել կապը հայրենիքի հետ: Կարծում ենք, որ այսօր ՀայաստանՍփյուռք փոխհարաբերություններում ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր են հայրենադարձության խթանումն ու գործընթացի կանոնակարգումը: Այդ նպատակով հրատապ է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ պետության կողմից հստակ պարտավորությունների ստանձնմամբ, այդ թվում՝ վերադարձողների սոցիալական հիմնահարցերի լուծման, հասարակությանը նրանց ամրագրմամբ։ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման գաղափարը և «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումը կարող են լինել շատ լավ ծրագրեր, որոնք կարելի է առաջ քաշել Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ-ում կազմակերպվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթաժողովի ժամանակ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցով