Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Oxford PV-ն արևային վահանակների արդյունավետության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Oxford PV-ի ՖՎ ինժեներները ստեղծել են տանդեմ արևային մարտկոց, որը միավորում է ավանդական սիլիցիումային բջիջը պերովսկիտ նյութի հետ, գրում է ixbt.com-ը: Տանդեմ արևային մարտկոցները, որոնք համատեղում են պերովսկիտը և սիլիցիումը, ունեն էներգիայի փոխակերպման ավելի բարձր արդյունավետության ներուժ, քան ավանդական սիլիցիումային արևային մարտկոցները: Դա պայմանավորված է նրանով, որ պերովսկիտը կարող է էներգիա կլանել սպեկտրի կապույտ և ուլտրամանուշակագույն մասերից, մինչդեռ սիլիցիումն ավելի լավ է կլանել էներգիան սպեկտրի կարմիր և ինֆրակարմիր մասերից: Oxford PV պերովսկիտ սիլիցիումային արևային մարտկոցը հասել է 26,9 % արդյունավետության, ինչը 1,9 %-ով գերազանցում է նմանատիպ չափի լավագույն ներկայիս սիլիցիումային վահանակներին:

Մոդուլի չափերը մոտավորապես 1,6 քառակուսի մետր են և կշռում են 25 կիլոգրամից պակաս, ինչն այն հարմար է դարձնում ​​բնակելի շենքերում օգտագործելու համար: «Սա կարևոր քայլ է արևային էներգիայի համար: Մենք ստեղծել ենք մոդուլ, որն ավելի շատ էներգիա է արտադրում նույն մակերեսից բացելով նոր հնարավորություններ հանածո վառելիքից մեր կախվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Oxford PV-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուորդը:

Oxford PV-ի նոր արևային մարտկոցը դեռ վաճառքում չէ, սակայն ընկերությունը նախատեսում է արտադրությունը սկսել այս տարի: Ակնկալվում է, որ տեխնոլոգիան կիրառություն կգտնի լայն շրջանակներում, ներառյալ բնակելի շենքերը, առևտրային ձեռնարկությունները և լայնածավալ արևային էլեկտրակայանները:

Տնատերերը, ձեռնարկությունները և կոմունալ ծառայությունները կարող են ակնկալել մինչև 20 % ավելի շատ էներգիա միևնույն մակերեսից, ինչը ոչ միայն նվազեցնում է տեղադրման ծախսերը, այլ նաև կարող է զգալի ներդրում լինել գլոբալ էներգետիկ անցման մեջ, ասել է Դեյվիդ Ուորդը:

Oxford PV-ի արևային մարտկոցների նոր ռեկորդի մասին հայտարարությունը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Չինաստանում հետազոտողները սահմանել են էներգիայի փոխակերպման արդյունավետության ռեկորդ՝ 34,6 %, նմանապես օգտագործելով տանդեմ պերովսկիտ-սիլիցիումային արևային բջիջներ: Սակայն այդ ցուցանիշը ձեռք է բերվել միայն խիստ վերահսկվող լաբորատոր պայմաններում և հեռու է առևտրայնացումից: «Վերջին տասնամյակի ընթացքում մեր թիմն անխոնջ ցուցադրել է պերովսկիտի ներուժը սիլիցիումային տանդեմ արևային բջիջներում սահմանելով և գերազանցելով արդյունավետության ռեկորդները: Այժմ մենք ձեռնարկում ենք հաջորդ քայլերն այդ բարձր արդյունավետ արևային տեխնոլոգիան առևտրայնացնելու համար», - պարզաբանել է Oxford PV-ի տեխնիկական տնօրեն Քրիս Քեյսը: Նշենք, որ ընկերությունն արդեն արտադրական գործարան է բացել Բրանդենբուրգ Հավելում (Գերմանիա):  Քանի որ արևային մարտկոցների արդյունավետությունը շարունակում է բարելավվել, իսկ ծախսերը նվազում են, արևային էներգիան դառնում է էներգիայի ավելի մրցունակ և ծախսարդյունավետ աղբյուր: Այս նոր տեխնոլոգիան էլ ունի ներուժ  բավարարելու մաքուր և վերականգնվող էներգիայի աճող համաշխարհային պահանջարկը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով