Զիդան. «Ռեալը» չունի թիմն ուժեղացնելու կարիք
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ չունի նոր ֆուտբոլիստների կարիք:
«Չեմ կարծում, որ «Ռեալն» ունի թիմն ուժեղացնելու անհրաժեշտություն: Չեմ պատրաստվում փնտրել այն, ինչն արդեն կա թիմում: Խամես Ռոդրիգեսի հեռանալու մասին լուրերը զայրացնում են ինձ: Նա ինձ պետք է այստեղ: Նաչոն եւս չի հեռանա, քանի որ թիմի ապագան է: Ես ունեմ 26 ֆուտբոլիստներ, որոնք ամեն պահի կարող են պետք գալ թիմին»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ մինչեւ 18 տարեկան ֆուտբոլիստների տեղափոխությունների կանոնադրությունը խախտելու համար ՖԻՖԱ-ն «Ռեալին» արգելել է 2016թ. ամառային եւ 2017թ. ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ հայտավորել նոր խաղացողների:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



