Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ մի սիրիր, ատել կա» հայկական ասացվածքը լիովին համապատասխանում է ՔՊ-Աննա Դանիբեկյան ներկա հարաբերություններին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն հուլիսի 16-ին դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները. պատճառը, ըստ հիմնավորման, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված հայտնի «Սիլվայի գործի» իբր ձգձգումն է և Նիկոլ Փաշինյանի սրտով որոշում չկայացնելը։ Նիկոլ Փաշինյանի «սրտով» որոշումը, վստահաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ կա՛մ բանտում գտնվելն է, կա՛մ նրա նկատմամբ որևէ մեղադրական վճիռը։ Ու հիմա քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում, երբ մեկուկես տարի շարունակ մերժում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները։ Երկրորդ նախագահի նկատամբ, հիշեցնենք, երկու քրեական գործ կար Աննա Դանիբեկյանի տիրույթում։ Այդ նիստերը նա քննում էր հիմնականում մեկշաբաթյա ինտերվալով՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հումորով նշում էր, որ երեքշաբթին իր օրացուցից հանած է, որովհետև անիմաստ օր է։

Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց հակասահմանադրական։ Հիշենք, որ տևական ժամանակ դատական նիստերին հրավիրում էր քրեական գործի հետ կապ չունեցող՝ մարտի 1-ի զոհերի «հարազատներին» ու փաստաբաններին, ըստ երևույթին՝ շոու սարքելու համար։ Երբեմն էլ Աննա Դանիբեկյանը դատական նիստերը նշանակում էր խորհրդանշական օրերի, օրինակ՝ Հայաստանի համար հաղթանակի օրերին։ Երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կալանքը փոխելու միջնորդություն պետք է ներկայացնեին, Դանիբեկյանը ձգձգում էր քննությունը՝ մեկնելով արձակուրդ: Անգամ եղավ ժամանակահատված, երբ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո մեկնեց դասընթացների, կամ գնում էր քիթը վիրահատելու։ Տպավորություն էր, որ նրան ուղղակի ստիպում են կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Ի վերջո, քրեական գործը կարճվեց, բայց ՍԴ որոշման արդյունքում։ Հետո Աննա Դանիբեկյանը շարունակեց նիստերը՝ այս անգամ քննելով «Սիլվայի գործը»։

Այս գործը ևս ուներ խնդիրներ, բայց արդեն՝ հանցակազմի որոշման հետ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը շարունակեց քննել սա, դատախազներն էլ՝ նույն էնտուզիազմով պաշտպանել։ «Սիլվայի գործը» ունեցավ անսպասելի ավարտ։ 2023 թվականի մայիսին լրացել էր վաղեմության ժամկետը, որից Ռոբերտ Քոչարյանը չէր օգտվում։ 7 ամիս անց երկրորդ նախագահը քանիցս դիմեց դատարանին՝ թույլ տալու մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Դանիբեկյանը շարունակաբար մերժում էր երկրից բացակայելու միջնորդությունը, թեև չէր նշանակում դատական նիստեր։

Հերթական մերժումից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշեց օգտվել իր իրավունքից և դիմել վաղեմության ժամկետ կիրառելու համար, որովհետև առողջություն կամ դատական կապրիզների միջից ընտրեց առողջությունը. առողջական խնդիրները, ի դեպ, որքանով մեզ հայտնի է, առաջացել էին հենց կալանքի ընթացքում։ Այո, քպականները, ԲԴԽ-ն ճիշտ են՝ Աննա Դանիբեկյանը ձգձգել է դատերը։ Բայց հարց՝ ինչո՞ւ է ձգձգել, ո՞ւմ պահանջով կամ սպառնալիքով։ Գուցե վախեցե՞լ է արագ քննել, որովհետև ի սկզբանե պարզ է եղել իր համար, որ այս գործով մեղադրական վճիռն անհնար է, իսկ արդարացման դեպքում գուցե տեղի ունենար Փաշինյանի կոչով դատարանների արդեն անժամկետ արգելափակում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր Կամենդատյան