2028 թվականին լրանում է Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի ազատագրության, հայ և ռուս ժողովուրդների նոր բարեկամության սկզբի 200-ամյակը. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2028 թվականին լրանում է Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի ազատագրության և հայ և ռուս ժողովուրդների նոր բարեկամության սկզբի 200-ամյակը։ Այդ խիստ կարևոր իրադարձության միջոցառումների մշակման նպատակով նախաձեռնում եմ հասարակական կազմկոմիտեի ձևավորում։
Իսկ միջոցառումներին նախապատրաստվելու համար նպատակ ունեմ Հայաստան հրավիրելու վերջերս Մոսկվայում տեղի ունեցած «ՃԱՆԱՉԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ» խորագրով ֆորում ցուցահանդեսը: Այն հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ավելի լավ ճանաչելու ժամանակակից Ռուսաստանը և համագործակցության ծրագրեր իրականացնել ռուս գործընկերների հետ։
Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու կազմկոմիտեում կարող են ընդգրկվել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց լուման ներդնել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Համագործակցության նպատակով դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



