Թուրքիան վարակել է մեր կենդանիներին (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 20-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներկրումը՝ բացատրելով դա դաբաղի համաճարակային իրավիճակով ու այդ հիվանդության՝ ՌԴ տարածք ներխուժելու բարձր հավանականությամբ:
«Գրանցվել է երկու հիվանդ խոզի և խոշոր եղջերավոր անասունի՝ հորթի հիվանդացության դաբաղի մեկ դեպք՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում: Բոլոր կենդանիները ոչնչացվել են: Մեր լաբորատորիայում իրականացված հետազոտությունից հետո նմուշառումն ուղարկել ենք ՌԴ-ի կենդանիների առողջության գիտահեազոտական ինստիտուտ, որպեսզի հասկանանք՝ սա նոր տիպն է, թե՝ առավել հայտնի տիպը: Պատասխանը ստացել ենք հունվարի 14-ին, որով հաստատվել է, որ հարուցիչը հիվանդության նոր տեսակն է»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ հավելելով, որ հիվանդությունն օդակաթիլային ճանապարհով Հայաստան է ներթափանցել Թուրքիայից, որտեղ գրանցվել է 4 դեպք, Իրանում էլ է նույն վիճակը և սա գալիս է Սաուդյան Արաբիայից ու Հնդկաստանից:
Նրա խոսքով՝ այս պահին չունենք երկրորդ դեպքը.
«Ժամանակավորապես արգելվել է այն կենդանիների մուտքը Ռուսաստան, որոնք կարող են վարակվել այս հիվանդությամբ, արգելվել են այդ կենդանիներից ստացված գենետիկական նյութը, միսն ու ենթամթերքը, որոնք չեն անցել այնպիսի մշակում, որպեսզի բացառի վիրուսի առկայությունը: Արգելվել են ջերմային մշակում չանցած կաթն ու կաթնամթերքը, կենդանական ծագման հումքը»:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



