Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրանի նախկին ԱԳ նախարար, ըստ լուրերի՝ նորընտիր նախագահի հավանական խորհրդական Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերի գիրքը, որ օրերս է հրատարակվել, Հայաստանում բավականին աղմկոտ արձագանքների տեղիք է տվել: Ճիշտ է, հայկական իրողությունների առումով աղմկահարույց է ոչ թե ամբողջ գիրքը, այլ «Կովկասյան առնչություններ» գլուխը, որտեղ Իրանի ԱԳ նախկին նախարարը վկայություններ է տվել 44-օրյա պատերազմի և իր պետության միջնորդական ջանքերի մասին: Մասնավորաբար, Զարիֆին վկայում է, որ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին ԻԻՀ-ն որոշակի ջանքեր է գործադրել՝ պատերազմը դադարեցնելու և կողմերի համար փոխշահավետ պայմաններով հրադադարի կամ ռազմական գործողությունների ընդհատման հասնելու նպատակով:

Հաշվի առնելով, թե հանրագումարում ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ այդ պատերազմը Հայաստանի ու Արցախի համար՝ «գերագույն գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ու քայլերի պատճառով, իրանական կողմի առաջարկությունը միանգամայն ընդունելի է նկատվում: Այսպես. «Մենք առաջարկում էինք՝ կողմերն ազատեն միմյանց տարածքները, պահպանեն փոքրամասնությունների իրավունքները, բացեն բոլոր ճանապարհները, Իրանն օգնի Նախիջևանի և Ադրբեջանի միջև ցամաքային կապի ստեղծմանը, աշխատի Հայաստան-Ղարաբաղ միջանցքը»,վկայում է Զարիֆին: Բայց դա էլ ամենը չէ:

Իրանի նախկին ԱԳ նախարարն առանց երկիմաստությունների, միանգամայն հստակ նշում է. «Դա նման էր Մոսկվայի առաջարկին, որն իրագործվեց երկու շաբաթ հետո։ Դոկտ Արաղչին (այն ժամանակ իր տեղակալը և այս հարցով գլխավոր բանագնացը-խմբ.) մեր առաջարկը քննարկեց չորս կողմի հետ. ազերիներն ու թուրքերն ընդունեցին մեր առաջարկը, հայերը մերժեցին, իսկ ռուսները ջերմ չվերաբերվեցին»: Ցանկացողներն, իհարկե, կարող են մամուլում հրապարակված ավելի ընդարձակ հատվածներ գտնել ու ծանոթանալ, բայց արդեն վերը նշվածն էլ բավարար է, որպեսզի Հայաստանում առնվազն ևս մեկ անգամ հետահայաց դիտարկվեն ողբերգական 2020ին ծավալված իրադարձությունները ու դրանց՝ բազմապատիկ ավելի ողբերգական հետևանքները:

Ի դեպ, նկատենք, որ Զարիֆի հուշերի գրքում ներկայացված մանրամասնություններին աղմկոտ արձագանքել են իշխանությունից կախում չունեցող փորձագետներ ու մեկնաբաններ: Սակայն փաշինյանական իշխանությունն ու քարոզչությունը իրենց շեֆին մերկացնող այս վկայությունների վերաբերյալ առայժմ «օպերատիվ լռության» մոտեցում են դրսևորում: Այն է՝ «ոչ տեսել ենք, ոչ լսել, մենք արձակուրդում ենք»: Մի խոսքով, փաշինյանական քարոզչությունը շեշտն ու հույսն այն բանի վրա է դրել, որ այլ աղմկահարույց մերկացումների նման սրա մասին էլ մի երկու օր կասեն-կխոսեն, կանցնի-կգնա: Մինչդեռ, սա ոչ միայն հետահայաց քննարկման, այլ միանգամայն լուրջ հետաքննության առավել քան բավարար առիթ է, մանավանդ, երբ համադրում ենք արդեն հայտնի փաստերը, եղելությունները և հայտարարությունները:

Ի՞նչ է ստացվում: Իսկ ամենից առաջ ստացվում է այն, որ բացի Մոսկվայի, կոնկրետ՝ Պուտինի ջանքերից՝ դադարեցնել պատերազմը, եղել են նաև իրանական միջնորդական ջանքեր: Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հայտնի է, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն Ալիևի (կարելի է ասել՝ նաև թուրքական կողմի) հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, սակայն Նիկոլ Փաշինյանը բավականին կտրուկ կերպով այն մերժել է: Ռուսական կողմը հետագայում մանրամասնել էր նաև, որ Փաշինյանը հայտարարել է, թե՝ մենք կշարունակենք կռվել կամ նման մի բան: Դրանից հետո, գրեթե զուգահեռ, եղել է, փաստորեն, նաև իրանական միջնորդական ջանքերի նկարագրված պատմությունը: Էլի՝ թուրքերն ու ադրբեջանական կողմը համաձայնել են, մերժողն էլի եղել է հայկական կողմը: Հասկանալի է, որ ո՛չ «նախկիններն» էին դա, ո՛չ «ռուսամետները», ո՛չ էլ անգամ Պապ թագավորը: Մերժողը եղել է Նիկոլ Փաշինյանը, բնականաբար:

Ավելին, հանրահայտ է, որ ներկայում ամեն կերպ պախարակվող, գրեթե թշնամի ներկայացվող ՀԱՊԿ-ի կողմից դեռ նախքան պատերազմի սկիզբը (մոտ մեկ ամիս առաջ) Հայաստանի պատկան մարմիններին որոշակի նախազգուշացում է արվել՝ մոտակա շրջանում ադրբեջանաթուրքական հնարավոր ագրեսիայի, պատերազմի հնարավոր միջոցների, հավանական սցենարի վերաբերյալ, ի լրումն՝ առաջարկվել է կազմակերպության շրջանակներում անցկացնել զորավարժություններ, ինչը, փաստորեն, նույնպես մերժվել է: Հայտնի են նաև ԳՇ նախկին պետի վկայությունները՝ պատերազմի հավանականության, դրան Թուրքիայի մասնակցության ու մեր հնարավորությունների վերաբերյալ, առաջարկությամբ, որ պատերազմի դեպքում պետք է ջանալ բոլոր հնարավոր միջոցներով այն հնարավորինս արագ դադարեցնել:

Մինչդեռ, ինչպես վկայում են ՌԴ նախագահը, արդեն նաև ԻԻՀ նախկին ԱԳ նախարարը ու հատկապես՝ հիմնական իրադարձությունների ընթացքը, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մերժել է պատերազմի դադարեցման իրական հնարավորությունները: Այստեղ պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը 2018-20 թվականներին հնարավոր ամեն ինչ արել են բանակցային գործընթացը փակուղի մղելու, ադրբեջանական ու թուրքական կողմերի համար ռազմական ագրեսիայի դիմելու «լեգիտիմ հիմքեր» ապահովելու ուղղությամբ: Հենց միայն Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», բավարար է՝ այդ մեղադրանքը հիմնավորելու համար (չնայած ապացույցներ ու փաստարկներ էլի կան): Իսկ արդեն երբ սկսվել է թշնամու ռազմական ագրեսիան, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը մի կողմից՝ հետևողականորեն մոլորության ու քարոզչական տեռորի տակ էին պահում հայ հանրությանը, կանխամտածված մոլորության մատնում՝ «հաղթում ենք», «զգետնում ենք», չգիտես, թե էլ ինչ ենք անում, իսկ մյուս կողմից՝ տիրապետելով իրական տեղեկություններին, ռազմաճակատում տիրող ծանր վիճակի մասին փաստացի տվյալներին՝ շարունակաբար մերժել են ռազմական գործողությունները դադարեցնելու ռեալ հնարավորությունները:

Ընդգծենք՝ սա արել է մի կառավարություն, մի իշխանություն, որի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա հանձնարարությամբ՝ իր «կարկառունները» շարունակաբար ականջ են կոշտուկում «խաղաղության օրակարգի», «խաղաղության խաչմերուկի» մասին դատարկախոսությամբ: Իբր՝ իրենք «խաղաղասերներ» են: Մինչդեռ, 44-օրյա պատերազմի դեպքում դիրքավորվել են հնարավորինս «ռազմատենչ»: Հստակ իմանալով, որ մեր զինուժը հայտնվել է ծանր վիճակում, նրանք կտրուկ մերժել են ռազմական գործողությունների դադարեցման ինչպես ռուսական, այնպես էլ՝ իրանական առաջարկությունները: Այսինքն՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը այդպիսով մեր զինուժին նաև զրկել է դադար առնելու, ուժերը վերադասավորելու, զինանոցը համալրելու հնարավորություններից: Ավելին, Փաշինյանն ու փաշինյանականները հաճախ են դիմում էժանագին ու ճղճիմ քարոզչական հնարքների՝ նշելով, թե՝ «այդ ո՞ւմ երեխաների կյանքի հաշվին եք ուզում այս կամ այն բանն անել...»:

Այնինչ, հենց անձամբ իրենք, անձամբ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանավորները, ունենալով պատերազմը դադարեցնելու ռեալ հնարավորություններ, շարունակել են մահվան ուղարկել հազարավոր զինվորների: Փաշինյանի ռեժիմը մինչև օրս գաղտնի է պահում պատերազմում զոհվածների վերաբերյալ տվյալները, մինչև օրս հրապարակված չէ զոհվածների անվանական ցանկը: Բայց որքա՞ն նվազ կլինեին այդ զոհերը, եթե Փաշինյանը չմերժեր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունները: Ու այսքանից հետո այդ անձը հազարավոր ու հազարավոր երիտասարդների մահվան մատնելուց հետո մի բան էլ կանգնում ու հայտարարում է, թե իր սխալն այն է եղել, որ 2018-ին միանգամից չի հայտարարել, որ Արցախն ու Հայաստանի տարածքները պետք է հանձնել թուրքերին:

Իմանալով, որ բանակը տանում ես պարտության, ո՞վ պետք է լինել, որպեսզի մերժես պատերազմը դադարեցնելու առաջարկը (առաջարկները), շարունակես մարդկանց մահվան ուղարկել, ապա կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրես՝ հայտարարելով, թե դա արել ես... «կյանքեր փրկելու համար»: Չնայած, զոհվածներին «պլ յուս-մինուս 50»-ով հաշվող մեկից ինչ էր պետք սպասել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով