Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆեյսբուքյան օգտատերերի սիրո խոստովանությունները

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Կյանքում ամենակարեւորը ՍԵՐն է. չէ՞ որ կյանքն իմաստավորվում է հենց այս զգացմունքով։ Մենք երջանիկ ենք, երբ սիրում ենք ու սիրված ենք։ Սեր կարելի է խոստովանել ամեն օր, ամեն ժամ ու րոպե. չէ՞ որ այդպիսով բարիանում ենք, երջանկանում ու երջանկացնում։

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Wnews.am-ը ներկայացնում է ֆեյսբուքյան օգտատերերի սիրո խոստովանությունները.

Լիլիթ Բաղդասարյան. Իմ երկրորդ կես, դու ապացուցում ես ամեն օր, որ մեր սերն իրական է ու սին չէ։ Ուզում եմ ապրել մեր հեքիաթում ամեն րոպե։ Սիրում եմ քեզ։ Շնորհավորում եմ  մեր սիրո տոնը։

ani

Անի Բաղդասարյան. Սիրում եմ քեզ ինձ սիրել սովորեցնելու, երջանկացնելու, կյանքս իմաստավորելու, ամեն րոպես ու վարկյանս ժպիտ պարգևելու, առավոտս ու իրիկունս քեզանով սկսվելու ու ավարտվելու, ինձանով ապրելու ու ամեն րոպե հպարտանալու, կողքս միշտ կանգնած լինելու, ձեռքս բաց չթողնելու, ինձ ուժ ու եռանդ պարգևելու, և վերջապես կյանքս առանց քեզ չպատկերացնելու ու երջանիկ ընտանիք ունենալու համար:
Սիրում եմ քեզ
azat

Ազատ Մալխասյան. Իմ միակ ես քեզ սիրում եմ ու շաաա՜տ, անկախ ժամանակից , անկախ տարածությունից , անկախ շփում լինելուց կամ չլինելուց …. մեկա դու իմ համար միշտ մնալու ես ՄԻԱԿԸ … Ես քեզ սիրում եմ։

միհ

Միհրան Աղաբաբյան. Ցանկանում եմ եւս մեկ անգամ սեր խոստովանել իմ կնոջը՝ Լիանային։ Ես քեզ սիրում եմ։ Դու իմ կյանքում անկրկնելի ու անփոխարինելի ես։

տիգրան

Տիգրան Մանուկյան. Սե՞ր, ես այդպես էլ չիմացա, թե սերն ինչ է։ Իմ սերը խոստովանում եմ միայն իմ արվեստին։

նն

Նորիկ Բեգլարյան. Նախ և առաջ Աստծուց եմ շնորհակալ, որ նախախնամությամբ ծանոթացրեց ինձ իմ կյանքի կեսի հետ, միշտ մտածում էի տեսնես ով է, արդյոք ճանաչում եմ, թե դեռ պետք է հանդիպեմ… Սակայն հիմա այդ կարևոր չէ, կարևորը, որ իմ կողքին հենց նա է, կարևորը, որ առանց աղի բլիթ ուտելու էլ, ամեն օր երազիս նրան եմ տեսնում, և կարևորը, որ նրան իմ կյանքից շատ եմ սիրում:

լուսինե

Լուսինե Հարությունյան. Ուզում եմ ասել, որ շատ եմ սիրում քեզ, Հովիկ ջան, եւ շատ շնորհակալ եմ Աստծուն այս գեղեցիկ նվերի համար, որ համատեղ միասին ենք արդեն  18 տարի։ Սիրում եմ քեզ, Հովիկ։

գասպարյան

Ալբերտ Գասպարյան. Քանի որ ինքս էլ դեռ ինձ համարում եմ երիտասարդ, սրտանց շնորհավոր եմ ՀԱՅ երիտասարդներին այս գեղեցիկ օրվա առթիվ և ցանկանում եմ, որ բոլորն էլ գտնեն իրենց սիրուն, իրենց կյանքի երկրորդ կեսին: Ցանկացած ամուր ՀԱՅԿԱԿԱՆ ընտանիք դա կյանք է, դա ուժ է, դա պայքար, դա լավ ապագա է, դա սիրո արտահայտման ամենաճիշտ ուղին է:
Շնորհակալ եմ Աստծուց, որ իմ կյանքում քեզ #ՄարիամԶորոյան ցանկացավ հայտնվես իմ կողքին, լինես իմ կեսը, որ հենց դու դառնաս իմ երկու արքայադստրերի մայրը: Շնորհակալ եմ քեզանից, որ կաս, որ հենց այսպիսին ես ` բարի, պայքարող, ստեղծող, նվիրվող, կամեցող իմ հմայիչ հայուհի: Համոզված եմ, որ աշխարհիս երեսին ոչ մի խոսք, ոչ մի նախադասություն չի կարող ճիշտ արտահայտել սիրո խոստովանությունը , որքան մեր ամուր ընտանիքը, մեր առողջ բալիկները, մեր փոխադարձ հարգանքն ու սերը միմյանց հանդեպ:
Ես Սիրում Եմ Քեզ Իմ Մարիամ…………….

րաֆֆի

Րաֆֆի Գյոզալյան. Շնորհավորում եմ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը :Մաղթում եմ , որ Սուրբ Սարգսի բարեխոսությունն ու օրհնությունը լինի բոլորիս վրա:Եվ որպես վերջաբան թույլ տվեք մեջբերել հայտնի փիլիսոփա Բոետիոսի խոսքերը:
Ո՞վ կարող է օրենքներ թելադրել սիրահարներին: Սերն ինքնին գերագույն օրենք է:

կարեն

Կարեն Մոլիտվին. Շատ եմ սիրում կնոջս եւ շնորհակալ եմ, որ իմ կողքին է ցանկացած պահին։

նար

Նարեկ Միրզոյան. Սիրու՛մ եմ քեզ: Չեմ հապաղի և անընդհատ կասեմ դա քեզ, որ սիրում եմ, որ առանց քեզ իմ կյանքը շարունակվելու է զրոյով: Այնքան բան եմ մտածել, որ պետք է քեզ ասեմ, այնքան մտքեր ունեմ` քեզ ասելու համար և բոլորին հերթականություն եմ փորձում ապահովել, բայց լինում է պահ, երբ որևէ մտքի բաց եմ թողնում և այն հետագայում խանգարում է ինձ իմ բառերն արտահայտելու` դեպի քեզ: Միայն քեզ համար եմ ես այսքան տանջվում: Տանջվում եմ, որպեսզի երբ քեզ անեմ իմ սիրո խոստովանությունը, դու հասկանաս և օգնես ինձ, որպեսզի կարողանամ հասնել իմ ուզածին, որը այս դեպքում դու ես: Ի՛մ արև, այնքան երջանիկ եմ, որ դու կաս: Ճիշտ է, դու հիմա դեռ իմ կողքին չես, բայց ես այնպես եմ անելու, որ դու իմ կողքին լինես, որ մեր երկուսի սրտերը միասին բաբախեն, որ պատկերեն մեկ միասնակ սիրտ:
Ես քեզ սիրու՛մ եմ, այո՛, ես ինքս արդեն զգում եմ, որ ինքնըստինքյան խոնարհվում եմ իմ զգացմունքների առաջ:
Այնքան գեղեցիկ մթնոլորտ է հիմա իմ սրտում իշխում: Կարծես մի մեծ տոնախմբություն կա այնտեղ և միայն ես ու դու ենք պակասում, բայց վստա՛հ եմ, որ իմ առաջարկությունից հետո քո սիրտը ևս կլցվի ջերմությամբ և սիրով: Այնքան եմ ուզում, որ օրերը, ժամերը, վայրկյաններն արագ անցնեն, որ ես հասցնեմ քեզ տեղեկացնել իմ սիրո մասին: Ինձ թվում է, թե ժամանակը շա՛տ արագ է սահում, իսկ ես չեմ հասցնում վազել նրա հետևից, որպեսզի կանգնեցնեմ նրան, ասեմ քեզ իմ զգացմունքների մասին և այդժամ նոր թողնեմ, որ ժամանակը առաջ շարժվի:
Դու իմ կյանքի իմաստն ես, քեզանից հետո իմ սիրտը չի՜ նկատում ոչ մեկի: Ես քեզ սիրու՛մ եմ և պատրաստվում եմ իմ սիրո խոստովանությունը ասել քեզ, չգիտեմ՝ ինչպիսի խոստովանություն է լինելու, բայց ամենակարևորը, ես գիտեմ, որ այն ի սրտե է լինելու, ոչ մի ձևականություն նրա մեջ չի՜ լինելու և ես հենց դրա համար էլ ուրախ եմ, պարզապես հանգիստ եմ իմ իսկական սիրո շնորհիվ:
Սպասի՛ր ինձ, ես անպայման գալու՛ եմ մեր սիրո կամուրջը պատրաստելու համար:

 

դավդդԴավ Զախարյանը սեր է խոստովանում Աննային.

Միշտ ուրախ եղիր՝ անհոգ, ժպտերես,
Մեկ է ժպտալուց դու կորուստ չունես:
Հույսը վերցրու առաջնորդ որպես,
Ու հիշի՛ր որ ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԵԶ:

արգամ

Արգամ Ուստյան. Երևի կտարբերվեմ, սակայն սա հոգուս խոստովանանքն է… Ուզում եմ խոստովանել, որ սիրում եմ կյանքը, բնություն,կենդանի ու անկենդան այն ամենը, ինչը շրջապատում է ինձ ու համայն մարդկությանը. Սիրում եմ բոլոր մարդկանց մարդկային սիրով… Հուսով եմ և ցանկանում եմ մյուս տարվա Ձեր հարցմանը այս սերերին միանա ամենամեծն ու սպասվածը. Մարդկայինը… Շնորհավոր Սուրբ Սարգիս. Շնորհավոր սիրահարներ…

արամ

Արամ Դանիելյան. Ես կուզենամ սեր խոստովանել իմ կնոջը՝ Յուլիային ))) Իմ սիրելի Յուլիա, սիրում եմ քեզ շատ-շատ ։) Քո ամուսին՝ Արամ գայ Գայանե Շահինյան Wnews.am-ի խմբագիր.  Եթե անկեղծ, հիմա ուզում եմ սեր խոստովանել ծնողներիս: Շատ եմ ձեզ սիրում ու շատ հպարտ եմ ձեզանով: Դուք իմ ճանաչած ամենաշատ իրար սիրող զույգն եք: Ես հիանում եմ ձեզանով,  նայում եմ ձեզ ու հավատում եմ, որ գոյություն ունի մեծ , տարիների ընթացքում միայն ավելացող, դժվարություններից միայն ամրապնդվող սեր:

Լսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ