Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖասթ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 10 մլրդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2024 թվականի մայիսի 21-ի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ։
Կապիտալի համալրումն իրականացվել է Բանկի բաժնետերերի՝ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, և պահպանվել է բաժնեմասերի հավասարաչափ հարաբերակցությունը։
Համալրման արդյունքում Ֆասթ Բանկի կանոնադրական կապիտալն այժմ ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամ է, իսկ ընդհանուր կապիտալը՝ ավելի քան 66 մլրդ ՀՀ դրամ:
Կանոնադրական կապիտալի համալրումը զարկ կտա Ֆասթ Բանկի դինամիկ աճին, կուղղվի նորագույն տեխնոլոգիաներում ներդրումների ավելացմանը և կնպաստի սպասարկման որակի բարելավմանը:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



