Հրդեհ մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ. դեպքի վայրում է 4 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռկվել:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող (մուտքը՝ Սեւանի փողոցի կողմից) «Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Մ. Ս.) պահեստում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.15-ին:
Այրվել է պահեստավորված կոսմետիկական արտադրանք (մոտ 12 քմ տարածքում):
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



