Երևան, 26.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

«Տիկին Զեյան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հենրի Մորգենթաուի և Կլարա Բարտոնի հայանպաստ գործունեության մասին պատմելով՝ նա շեշտեց, որ նրանց կատարած աշխատանքի շնորհիվ ամերիկյան հասարակությունը քաջածանոթ էր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող հայերի կոտորածներին, և որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նաև հարգանքի տուրք էր այդ մարդկանց հիշատակին: ՀՑԹԻ տնօրենը հյուրերին ներկայացրեց նաև Հիշողության պուրակի պատմությունը և նշեց, որ առաջին ծառը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի, 1997 թ.-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Ուզրա Զեյան նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, ինչպես նաև Արա Քեթիպյանի «Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905- 1921). Reports from the U.S. Press» գիրքը:

Լուվրի աղմկահարույց կողոպուտին առնչվող ևս չորս կասկածյալ է ձերբակալվել Ռոնալդուն իրավունք կստանա մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը Թրամփը հատուկ բանագնացին ուղարկում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների Ժամանակն է, որ մենք ուղղակի խելքի գանք և հասկանանք, որ դեպի Արևմուտք տանող ճանապարհը վտանգում է Հայոց պետականությունն ու հայ ժողովրդի ապագան․ Մհեր ԱվետիսյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն այցելել է Ուկրաինա Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները 5 վիրավոր կա․ բախվել են «Mercedes-Benz», «Prado» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները Կիևը համաձայնել է սահմանափակել Ուկրաինայի զինված ուժերի զորքերի թիվը մինչև 800,000 Վթար է․ նոյեմբերի 26-ին և 27-ին ջուր չի լինելու Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել Դիլիջանի համայնքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել Գարեգին Նժդեհ փողոցում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ այն մասամբ վերածվել է մոխրակույտի Ոստիկանության դիմաց քաղաքացին ծանր հոգեկան վիճակում կտրել է երակները․ լրագրող Արտակարգ դեպք՝ Երևանում 15-ամյա հայ բռնցքամարտիկը պարգև է ստացել Զելենսկուց 3-ամյա Տիգրանի սպանության գործին միացվել է նոր քրեական վարույթ «Զեղծարարները տիրապետում են հեռախոսին և թալանում բանկային հավելվածից»․ մեդիափորձագետը զգուշացնում է ՌԴ սահմանին ցանկապատ կառուցելիս թող Ֆինլանդիան չմոռանա նաև զուգարաններ կառուցել. Զախարովա Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարից հետո Հայաստանը դադարեցրել է հնդկական կործանիչների գնման գործընթացը․ JP Խոշոր հրդեհ՝ Գյումրիում, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկվել է 1-ամյա տղայի կյանքը «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը մեղադրվում է հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման մեջ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը Պուտինը պետական ​​այցով ժամանել է Ղրղզստան ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Համազգային և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում ընթացող աշխատանքներին Իտալացի արվեստագետ Ռոբերտո Պաչի Դալոն՝ առաջին անգամ Հայաստանում Բայրամովը Վատիկանում քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում․ Նարեկ Կարապետյան Ինչպե՞ս Ծառուկյանի հորդորով «Իմ կյանքի ռինգը» գրքում ավելացավ Սամվել Կարապետյանի հատվածը Ա Սերիա․ 12-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ) Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են երգչուհի Սամիրա Էֆենդիի՝ հայ երգչին գովելու պատճառով ծագած սկանդալի մասին Ուկրաինական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին, բայց կան որոշ մանրուքներ 2018-2024 թթ. ջնջված տվյալները 2-3 օրում վերականգնվել են․ Նարեկ ԿարապետյանՀրդեհ Արշակունյաց պողոտայում․ մանրամասներ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն Հանդիպակաց գոտիով երթևեկող վարորդները հայտնաբերվել և տուգանվել են Իրանը և Ֆրանսիան կքննարկեն մի շարք առանցքային հարցեր Տերևների այրման հետևանքով առաջացած ծուխը կարող է սրացնել բրոնխային ասթման, քրոնիկ բրոնխիտը, սրտային և ալերգիկ հիվանդությունները. ԱՆ Մասիսի ոստիկանները Հովտաշատ գյուղի տներից մեկում զենք-զինամթերք են հայտնաբերել Տեղի է ունեցել ՀՅԴ Դավթաշենի «Հրայր Մարուխյան» կոմիտեության գրասենյակի բացումըՍամվել Կարապետյանը իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ. Նարեկ ԿարապետյանԿայացավ Դերենիկ Գաբրիելյանի «Իմ կյանքի ռինգը» գրքի շնորհանդեսը Դոլարն ու եվրոն էժանացել են Ինչ է ակնկալում Ռուսաստանն ԱՄՆ-ից․ Լավրով «Նոան» մեկնել է Շոտլանդիա (ֆոտո) Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ․ Աբրահամյան Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն Վիճաբանություն՝ Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցում, 13-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց