ԱՄՆ-ում գրանցվել են Զիկի վիրուսով վարակվելու դեպքեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Նյու Յորք նահանգում Զիկի վիրուսով վարակվելու երեք դեպք է արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է New York Times պարբերականը:
Նշվում է, որ երեք հիվանդներն էլ վերջին շրջանում այցելել են երկրներ, որտեղ մեծ է Զիկի վիրուսով վարակվելու հավանականությունը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության կենտրոնները հունվարի 22-ին ընդլայնել են այցելությունների համար անցանկալի երկրների ցանկը, որտեղ Զիկի վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է:
Այդ երկրների ցանկում են Բրազիլիան, Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Բոլիվիան, Պուերտո Ռիկոն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



