Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպանություն է գործել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 3-ին Սոթքի դիրքերում հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի ընտանիքը չի հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: NEWS.am-ի հետ զրույցում Սարգիսի մայրը՝ Թամարա Գասպարյանն ասաց, որ իր համոզմամբ, որդուն սպանել են:  

«Կա՛մ սպանել են,  կա՛մ ստիպել են այդ քայլին գնալ, կա՛մ էլ անզգուշությունից է եղել: Ինչո՞ւ պիտի իրեն սպաներ: Ո՞ւր է իրենց պատասխանատուն, թո՛ղ գա, դիմացս կանգնի՛, աչքերիս մեջ նայի՛, ասի՛ տղադ իրեն սպանել է»,-ասաց նա:
 Մայրը վերջին անգամ հուլիսի 2-ին՝ 19:00-ի սահմանում է զրուցել Սարգիսի հետ. որդին ոչնչից չի բողոքել, տրամադրությունը լավ է եղել: Առավոտյան արդեն ընտանիքը ստացել է մահվան բոթը։ 

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել էր հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել էր կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել էր վերջինիս կենսաբանական մահը:

Քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:

Թամարա Գասպարյանի խոսքով, ընտանիքին ռազմական ոստիկանությունից ասել են, որ նախնական տվյալներով՝  Սարգիսը, հնարավոր է՝ ֆինանսական խնդիրների պատճառով է ինքնասպան եղել։  Սարգիսի ընտանիքը, սակայն, բացառում է այս վարկածը։ 

«Ինքը եթե նեղության մեջ լիներ կասեր ինձ. ինքը իմ ընկերն էր, իմ տղեն էր, իմ ամեն ինչն էր: Ռազմական ոստիկանության ասում եմ՝ ու՞ր ա, որտե՞ղ ա վաշտի հրամանատարը, ես իմ տղուն սաղ սալամաթ տվել եմ ձեզ: Տանում  են անտեր, անտիրական թողնում էնտեղ, բարդակ ա: Թո՛ղ գան, տեսնեն՝ ինչ ա կատարվում իրենց զորամասերում ու դիրքերում»,-ասում է տիկին Թամարան:

Սարգիս Խաչատրյանի մահը այս տարվա միակ դեպքը չէ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանձորի գրասենյակի տվյալներով՝ տարվա սկզբից ոչ մարտական պայմաններում արդեն  16  զինծառայող է մահացել։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

 

«Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանԿասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը