Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում խոցելի համակարգ է ստեղծվել. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են, որ Փաշինյանը մնա աթոռին։ Այդ մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեի շուրջ քննարկումները, Կարապետյանը նշում է, թե հեշտ է խոսել պոպուլյար բաների մասին, չարաշահել ռեսուրսները, մամուլը, մոլորեցնել ժողովրդին, բայց քաղաքական գործիչը պետք է ճիշտն ասի ժողովրդին՝ երբևիցե Հայաստանը չի կարող լինել Եվրամիության կազմում։

Նախկին նախարարն արձանագրել է, որ եթե իշխանությունը շարունակեց պոպուլիզմով զբաղվել, կկորցնենք պետականությունը։ Ըստ Կարապետյանի, հայ ժողովրդի բախտը չի բերել քաղաքական ուժերի հարցում։ Ոչ նախկինում, ոչ ներկայում մի բան չուներ։

Անդրադառնալով Պաղեստինի ճանաչմանը, Արշակ Կարապետյանը դրական է գնահատում այդ որոշումը, միաժամանակ հիշեցնում, որ նույն այդ իշխանությունները չճանաչեցին Արցախի անկախությունը։ «Քթի տակ Ղարաբաղը չի ճանաչում, Պաղեստինն է ճանաչում։ Այստեղ հանձնում է մեր հողը, գնում, մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պաղեստին է ճանաչում»,- ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով, Իլհամ Ալիևը խնդիր ունի իր երկրի ներսում, սկսեց պատերազմ, որ լուծում է Ղարաբաղի հարցը և չլուծեց։ «Տվեց չորս անգամ ավելի զոհ, բայց խնդիրը չլուծեց։ Մեր երկրի ղեկավարն առանց կրակոցի հանձնում է Արցախը, որ Ալիևը մնա իր պաշտոնին։ Եթե դա դավաճանություն չէ, բա ի՞նչ է»,- նշում է գեներալ-մայորը։

Ըստ Կարապետյանի, ՀՀ իշխանությունը երկրին վերաբերվում է փողոցում դրված սեղանիկի պես։ 90-ականների «դախլի» սեփականատիրոջ հոգեբանություն ունեցող մարդիկ են ղեկավարում Հայաստանը։ «Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար համակարգ է պետք ստեղծել։ Նա ինքն իր անձի անվտանգության համակարգ է ստեղծել, որի դեմ պետք է պայքարել նոր ստեղծվող համակարգով։ Փաշինյանը բավական խոցելի համակարգ է ստեղծել»,- արձանագրել է Կարապետյանը՝ հավելել, թե Հայաստանը պետք է լինի նախագահական երկիր։ «Այսօրվա պայմաններում Հայաստանում երկրի ղեկավար չկա։ Կա մարդ, որը կառավարում է երկրի ֆինանսներն ու ինքն էլ իրեն վերահսկում։ Պետք է լինի նախագահական համակարգ, որտեղ պետք է անջատված լինեն տնտեսությունը, անվտանգությունը։ Ունենք անգրագետ մոնստր՝ ի դեմ Հայաստանի ղեկավարության, որի դեմ օրինական ճանապարհներով պայքարելն անհնար է։ Դրա համար էլ բախումներ են լինում։ Դա պետք է շուտ փոխել»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը։ 

ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսին