Կոտայքի մարզում հակատանկային արկ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին հողային աշխատանքներ կատարելիս Բագրևանդ թաղամասի փողոցներից մեկում կասկածելի զինամթերք է հայտնաբերել:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ սակրավորական ջոկատի սակրավորները:
Սակրավորները վնասազերծել են Բագրևանդի 51 հասցեում հողային աշխատանքներ կատարելու ժամանակ քաղաքացու կողմից հայտնաբերված հակատանկային արկը և այն ոչնչացնելու համար տեղափոխել են անվտանգ վայր:





















































1
Կյանքից անժամանակ հեռացել է Արեն Մարատի Մուսայելյանը
2
Հայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
3
Ցուրտ օդային հոսանաներ են ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը
4
Դպրոցական միջոցառման ժամանակ շոգի պատճառով 12–ամյա աղջիկ է մահացել
5
Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից...