Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Զինվոր եմ տեսնում, սկսում եմ ուշադիր նայել, ուզում եմ Սամվելին տեսնել նրա մեջ». Սամվել Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անընդհատ արտագնա աշխատանքի էի մեկնում, իր մանկությունն էլ, կարծես, պատառիկներով տեսած լինեմ: Ինձ շատ էր սիրում»,-որդու մասին զրույցի ժամանակ ժպտում է հայրիկը:

Վստահաբար, հիշողություններով տեղափոխվում է նրա մանկություն և կյանքի երանելի օրեր: «Զանգահարում էր ինձ, ինչ-որ բան խնդրում և երբեք մերժում չէր ստանում՝ հեծանիվ, համակարգիչ, ամենալավը պետք է ունենար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Ստեփանը՝ Սամվելի հայրիկը:

Նշում է՝ որդին բնավորությամբ շատ կշռադատող էր: «Միշտ երկար մտածում էր մի հարցի շուրջ, տարբերակները ծանր ու թեթև անում ու հետո նոր որոշում՝ անել այս բանը, թե ոչ: Արդյունքում էլ միշտ ճիշտ էր դուրս գալիս»: Սամվելը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Երեխաներից կրտսերն էր՝ քույր և եղբայր ունի: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: «Սովորելու հետ սեր չուներ: Ավելի շատ սիրում էր տեխնիկա՝ մեքենա, տրակտոր: Երկու տրակտոր ունեինք, մեքենա, որոնք Սամվելը 6-7-րդ դասարաններից արդեն սկսել էր օգտագործել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ընդունվել է Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան, ռադիոտեխնիկա մասնագիտացումն ուսումնասիրել: Հայրիկը հիշում է՝ նախքան բանակ զորակոչվելը որդուն առաջարկեց միասին գնալ Ռուսաստան, մի քանի ամիս աշխատել, հետո կվերադառնային, Սամվելը բանակ կգնար: Սամվելի անձնագրի ժամկետի հետ ինչ-որ խնդիր է առաջանում, նա հայրիկի հետ չի կարողանում մեկնել:

«Մեծ տղաս չէր ծառայել, Սամվելն էլ բավականին ծանրաքաշ էր՝ մոտ 110-120 կիլոգրամ քաշ ուներ, բացի դա էլ, երբ բժշկական հանձնաժողովում ստուգումներ էր անցել, հետազոտությունների ժամանակ կասկածելի բան էին նկատել: Այդ պատճառով իր բանակ գնալը վեց ամսով հետաձգվեց: Մի օր էլ զանգեց՝ պա՛պ, գնում եմ ծանուցագիրս վերցնեմ, գնամ բանակ: Իրեն ասում էի, որ նման բան չանի: Ռուսաստանում էի աշխատում, մեզ լուրեր էին հասնում, որ Ադրբեջանը սահմանին զորք է կուտակում, խանութի տերը, որտեղից գնումներ էինք կատարում, ադրբեջանցի էր, պատմում էր, որ եղբայրը հազիվ փախել, եկել է իր մոտ: Իմ մեջ անհանգստություն կար, Սամվելին խնդրում էի, որ ոչ մի բան չնախաձեռնի, մինչև գամ, հասնեմ: Բայց, դե, կորոնայի շրջանն էր, ճանապարհները փակել էին, ոչինչ անել չէինք կարող: Սիրով գնաց ծառայության, անգամ ասաց՝ ծառայեմ, որ չասեն, թե Ստյոպի երկու տղերքն էլ չեն ծառայել»:

2020 թ.-ի օգոստոսի 1-ին Սամվելը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Մեկ շաբաթ մնում է Ասկերանում, այնտեղից տեղափոխվում է Ստեփանակերտի Ցոր զորամասի հրետանային դիվիզիոն: Երկու ամսվա ծառայող էլ չէր Սամվելը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: «Ինքն էր ինձ զանգում, Ռուսաստանում էի, չգիտեի, թե իրեն երբ հարմար կլինի: Հոկտեմբերի 4-ին զանգեց, խոսում էինք, զգում էի, որ ձայնը մի տեսակ է: Ասաց՝ մեր հաց բերող ավտոյին են խփել, տղերքը զոհվել են: Կրակոցներ էին լսվում: Հոկտեմբերի 6-ին էլ ենք զրուցել, հետո հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը: Կրակոցների ձայներ էի լսում, ասացի՝ Սա՛մ, ո՞ւր ես: «Բունկերում եմ, դու հաշվի, թե քանի կրակոց է»: Հետո էլ ասաց, որ իր պատվին են կրակում տղաները, այդ կերպ շնորհավորում իր ծննդյան օրը»: Հոկտեմբերի 9-ին Սամվելը վերջին անգամ հայրիկի հետ է զրուցել, հոկտեմբերի 10-ին թշնամին ֆիքսել է տղաների հեռախոսները, որոնք լիցքավորման էին դրված, ու հարվածել է:

«ՄՈԲ-ի տղաների հեռախոսներով էին տուն զանգահարում: Վերջին անգամ տուն զանգել է հոկտեմբերի 10-ին, ասել է, որ ամեն ինչ լավ է: Այդ օրվանից հետո արդեն զանգ չի եղել: Միայն մեկ տղա հոկտեմբերի 12-ին զանգել է հայրիկին, ասել, որ իրենց վիճակը լավ չէ, կապն անջատվել է, ու դրանից հետո սկսեցինք տեղեկություններ ստանալ, թե ինչ է եղել զորքի հետ»: Հայրիկն ասում է՝ Ցորի հրետանավորների պատմությունը բոլորին է հայտնի, հիմա էլ գործը դատարանում է: Զրուցում ենք հայտնի պատմության մասին, թե ինչպես են տղաները չկրակելու հրաման ստացել, հիմա հարց է, թե ինչո՞ւ, հայտնի է այն, որ մեն-մենակ են մնացել թշնամու զորքի դիմաց, հրետանային զենքը փոխարինել են ինքնաձիգներով: Այդպես էլ օգնություն չստանալով՝ տղաներն անմահացել են: Շատ երկար տևեց նրանց «տունդարձի» ճանապարհը: Սամվելը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 12-ին Հադրութի Ջուվառլու տարածքում:

Սամվելն ընկերների հետ տուն է «վերադարձել» մեկ տարի անց: 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Ցորի ինը տղաների հոգեհանգստյան արարողությունն էր եկեղեցում, իսկ դեկտեմբերի 4-ին Սամվելն արդեն հայրենի Լանջիկում էր: Ստեփանն ասում է՝ որդին գյուղը շատ էր սիրում: «Մեծ ավտոտնակ էի սարքել, որ ցորեն ու գարի պահենք այդտեղ: Ասում էր՝ գամ, տանիքը կապենք, սա անենք, այն անենք, ներսում փոս փորենք, մեքենայի համար տեղ լինի, որ հարմար լինի մեքենայի վրա աշխատել: Այդ փոսը ես փորեցի միայն նրա համար, որ ինքն այդ գործը սկսել էր, ասացի՝ ավարտեմ: Մի կես մետր փորել էր, գնացել բանակ: Ես վերջացրեցի: Ասացի՝ թող իր ուզածով լինի»: Դժվար է հարցնել ապրելու ուժի մասին, դժվար է, որովհետև մեկ տարուց ավելի փնտրել որդուդ, փնտրել, սպասել, հուսալ, բայց, ավաղ...

Պարոն Ստեփանն ասում է՝ տեսանյութերում տեսել էր որդուն, կարծես քնած լիներ: «Այո, մտածում էի, որ գուցե հարվածել են, ընկել է, ուշաթափվել է: Ու սկսեցինք փնտրել իրեն: Մեկ տարի երկու ամսում թատերական դպրոց «ավարտեցի»: Գնում էի Երևան,Ղարաբաղ, գալիս էի տուն, ասում՝ հույս կա, այս կամ այն տեղանք են մտել, տղաներին չեն գտել, անգամ դեմքիս ժպիտ էի նկարում: Կարծես դերի մեջ լինեի: Հետո երեխեքին գտանք, երբ կնոջս ասացին, թե ինչ է եղել, կարծես իմ ուսերին մի մարդ նստած լիներ, որն իջավ: Թեթևացա»: Իսկ հիմա՝ ապրել հանուն Սամվելի, որ բոլորն իրեն ճանաչեն, որ բոլոր հնարավոր տեղերում հնչի Սամվելի անունը: «Երբ մի տեղ եմ գնում, միշտ Սամվելի մասին խոսում են, հիշում իրեն, ասում՝ մեր համար այսինչ բանն է արել: Հիմա բոլորի մեջ իմ երեխուն եմ փնտրում, զինվոր եմ տեսնում, սկսում եմ ուշադիր նայել, ուզում եմ Սամվելին տեսնել նրա մեջ, բայց Սամվելի նմանը չկա»:

Հ. Գ. - Սամվել Պողոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Լանջիկի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան