Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժաննա Անդրեասյանը Սոֆի Դևոյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 75-ամյակը:

Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դևոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլև մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ  բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն  պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլև լավ քաղաքացիներ։

Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաև մեզ, որովհետև Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։

Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել Սոֆի Դևոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ծնվել է 1949 թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երևան: 1961-67 թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967 թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է որպես մենակատար, իսկ 1986 թ-ից եղել է համույթի պարուսույցներից: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` «Օլիմպիա», «Գրանդ Օպերա», «Մետրոպոլիտեն Օպերա», «Կարնեգի Հոլլ» և այլն: Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Խաղողի պար», «Գնչուական», «Սյուիտ», «Չինար ես», հայկական ժողովրդական և այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի կատարմամբ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչմանը: 1973 թ. նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992 թ. ստեղծել է «Պարի և հոգու թատրոնը»: Հեղինակել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ՝ նվիրված Սերգեյ Փարաջանվին և շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում և ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005 թ. նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը: 1995 թ. ստեղծել է նոր ոճ, որտեղ չկան զգեստ, դեմք. կան միայն ոտքեր և ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում են հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը: 1994 թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ: 2009 թ-ից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում:

1984 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009 թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»