Փարաքարի ինքնահռչակ իշխանությունները շարունակում են նորանոր ռեկորդներ սահմանել․ Վալոդյա Գրիգորյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարաքար համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փարաքարի ինքնահռչակ իշխանությունները շարունակում են նորանոր ռեկորդներ սահմանել։
Երեք ամիս և ավել ավագանու նիստեր չանելը տալիս է իր հետևանքները։
Համաձայն օրենքի, «նորընտիր» համայնքապետը մեկ ամսվա ընթացքում պետք է ավագանու հաստատմանը ներկայացներ համայնքի ղեկավարի տեղակալների թեկնածուներին։ Եվ ահա, քանի որ ավագանու նիստեր տեղի չեն ունեցել, համայնքի ղեկավարն այլևս չունի տեղակալներ, նախկին տեղակալներն էլ օրենքի ուժով ազատվել են աշխատանքից։
Ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքը ինչպես մեր համայնքում, այնպես էլ ամբողջ երկրում բերում է նորանոր խնդիրներ մեր ժողովրդի համար և հեռու չէ այն օրը, երբ ժողովրդի հետ միասին ազատվելու ենք միայն սեփական շահերի մասին մտածող պաշտոնյաններից։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



