Երևան, 28.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպանություն Նուբարաշենի խճուղում՝ 12 տարի առաջ. գործն ուղարկվել է դատարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2003 թվականի հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինաբար ձեռք բերած ինքնաձիգներով, սպանության դիտավորությամբ, Նուբարաշենի խճուղում կրակահերթ են արձակել տաքսի ծառայության՝  «31029» մակնիշի 65 ԼՕ 285 համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց  ուղղությամբ։

Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Դավթաշենի  բնակիչ Արկադի  Սամվելի Գևորգյանը սպանվել են, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Սամվելի Գևորգյանը հրազենային վնասվածքներով  տեղափոխվել «Էրեբունիե բժշկական կենտրոն, որտեղ, բժշկական միջամտության շնորհիվ,  հաջողվել է փրկել  նրա կյանքը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել  են սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, պատվիրատուն։

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված  հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը։

Սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի  բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին և Առաքել Սարգսյանին:

Համաձայնելով իրականացնել Գևորգյան եղբայրների սպանությունը՝ ըստ նախաքննության նյութերի, Կ.Հակոբյանը, Ա.Երեմյանը և Ա.Սարգսյանը 2003 թվականի մայիս ամսվա սկզբներից մինչև հունիսի 25-ը  բնակվել են հատուկ այդ նպատակով իրենց տրամադրված բնակարանում, հանցագործության կատարման ընթացքում օգտագործելու համար ստացել անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` բջջային հեռախոս, բջջային հեռախոսի չօգտագործված, գործարանային փաթեթավորմամբ հեռախոսահամարի կանխավճարային «Իզի»քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի «B-1 300 V» հաշվառման համարանիշի ավտոմեքենա, հրազեն հանդիսացող ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, հեռադիտակ, ինչպես նաև՝ Արկադի ու Արտյոմ Գևորգյան եղբայրների լուսանկարը:

Քննության տվյալներով՝ հունիսի 25-ին Գևորգյան եղբայրների՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց գնալու մասին Կ.Հակոբյանը և մյուս երկու անձինք տեղեկացել են Արթուր Սարգսյանից և զինվելով իրենց տրամադրված, հրազեն հանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74Ու» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով՝ 2003 թվականի հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղում։

Այնուհետև նշված «ԳԱԶ 31029ե մակնիշի ավտոմեքենայի, որի մեջ գտնվել են Գեւորգյան եղբայրները, տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին նրանք կրակահերթ են  արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գարեգին Հարությունյանը և Արկադի Գևորգյանն ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Արտյոմ Գևորգյանի առողջությանը պատճառվել է  կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրում թողնելով ինքնաձիգները, հեռադիտակը,  ծածկոցները և  բջջային հեռախոսը` «Մերսեդես-Բենց-124»մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի, որը թողել  են «Էրեբունիե բժշկական կենտրոնի մոտ և տաքսի ծառայության ավտոմեքենաներով հեռացել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեռեւս 2003 թվականին որոշումներ են կայացվել՝ սպանության կազմակերպմանը, նախապատրաստմանը և կատարմանը մասնակցություն ունեցած անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 19.12.2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի և այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 30.06.2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Իսկ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը և Կ.Հակոբյանը, հայտնաբերվել են Ռուսաստանում և Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին և 2015 թվականի փետրվարի 22-ին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով։ 

Նշված երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել  է,  և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ,  ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557 հազար դրամ դրամական բավարարում Արծաթի գինը հասել է նոր պատմական բարձրակետի ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել․ կան վիրավորներ Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ամրապնդել գիտական և մշակութային կապերը Ջուր չի լինելու նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին Ռոման Բերեզովսկին նոր առաքելությամբ հանդես կգա՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերը «Միքայելյան» բժշկական կենտրոն տեղափոխված «Մանումենտցի Դավիթիկը» ծանր վիճակում է. նոր մանրամասներ ԶՈՒ ԳՇ պետի հրամաններով նվագախմբի մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ»-ը․կա ևս մեկ վիրավոր Որոշ քաղաքական գործիչներ մտածում էին, թե Նիկոլ Փաշինյանը մի 150 հոգու վերցնելու է ու գավազանը ձեռքին քայլելու է դեպի Վեհարան․ Էդմոն Մարուքյան Շրի Լանկայում ուժեղ անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 40 մարդ է զnհվել Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանդիպում է եղել․ ի՞նչ է քննարկվել Ծոց-Սև ծով միջանցքը Հայաստանի միջով․ Արմեն Գևորգյան Ռոնալդու, Մոդրիչ, Միրոսլավ Կլոզե և Թոմաս Մյուլեր․ նրանց երբեք չեմ մոռանա․ Տոնի Կրոս Հնդկաստանը մտադիր է խորացնել պաշտպանական համագործակցությունը Ռուսաստանի հետ Հրդեհ Բազումի լեռնաշղթայի գագաթին․ իրականացվում է հրդեհաշիջման աշխատանքներ Երբ աշակերտը կմնա նույն դասարանում և ինչ է սպասվում 200 ժամից ավելի բացակայած աշակերտներին․ նոր նախագիծ «Շատ ծանր էր նայել իր նկարներին, բեմադրել իր գործերը». Աննա Էլբակյանը՝ որդու՝ Էդգարի մասին Անդրեյ Երմակը հրաժարական է տվել․ Զելենսկի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Որակի ապահովման եվրոպական ֆորում 2026» միջազգային համաժողովը Հոնկոնգում բնակելի համալիրի հրդեհի գործով ևս վեց մարդ է ձերբակալվել Պոլսի հայ պատրիարքը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Հայկական եկեղեցի գալիք այցի համար Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համարԿա 4 վիրավոր․ բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը Ծառուկյանը մինչև 2026 թվականի վերջ UFC-ի տիտղոսային մենամարտ չի ստանա. ինչ է պատահել Քրեական ոստիկանները բացահայտել են Հաղարծինում կատարված գողության դեպք Նոր բաժին Idram&IDBank-ումՇարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակով հիվանդացության ակտիվություն․ ինչ անել ու չանել Բերդ-Ճամբարակ ճանապարհին բեռնատար էր կողաշրջվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Սամվել Կարապետյանի գործով 53 քննիչներից բաղկացած խմբի կողմից առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան Սև Ուրբաթի մեծ զեղչեր Իդեալ համակարգումԵրևանի պարեկները ծառայության ընթացքում հետախուզվողի են հայտնաբերել Հայ հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Ձյուն ու ձնախառն անձրև․ ինչ եղանակ կլինի այս օրերին Անհնար կլինի անդամակցել ԵՄ-ին առանց կnռուպցիայի դեմ պայքարի թափանցիկության. Լեհաստանի փոխվարչապետն՝ Ուկրաինայի մասին Լուվրը կբարձրացնի տոմսերի գները ԵՄ քաղաքացի չհանդիսացող այցելուների համար Ոսկու գինն աճել է․ մանրամասներ Արցախցիները Փաշինյանին ասում են` մեզ տնազուրկ եք արել, մեր հարցը ո՞նց եք լուծելու. Ավետիք ՉալաբյանՏղաների միջև ինչ-որ խնդիր է եղել. մանրամասներ դաժան ծեծկռտուքիցԿեղծ քաղհասարակությունը ոչ թե ընտրությունները, այլ «ՀայաՔվեին» էր դիտարկում. Հովհաննես ԻշխանյանԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովինԱմեն ինչ՝ հանուն ԿԼ-ի փլեյ-օֆֆի․ Պերկովիչի հետխաղային մեկնաբանությունը Դպրոցներում կարանտին կհայտարարվի՞. ի՞նչ են մտածում ԿԳՄՍՆ-ում Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտումԵղբայրները, հոր հրամանով, քրոջը խեղդել են ճահճում՝ ընտանիքը անպատվելու համար. (լուսանկարներ)AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը կբերվի «Վառեմ-մարեմի» շենք. Գյումրիի հայտնի «Վառեմ-մարեմը» 2027-ին նորից կվառի իր լույսերըԵթե Փաշինյանը հաղթի, 2026-ի ընտրությունները կլինեն վերջինը Հայաստանում. Բագրատյան