Անկախ երկար թռիչքներից, եթե հրավեր ստանամ հավաքականից, կմիանամ թիմին. Յուրա Մովսիսյան
ՍՊՈՐՏԱնկախ երկար թռիչքներից, եթե Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանամ, ապա կմեկնեմ և կխաղամ հավաքականի կազմում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին ամերիկյան KUTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մոսկվայի «Սպարտակ»-ից MLS-ի «Ռեալ սոլթ Լեյք» տեղափոխված Յուրա Մովսիսյանը:
«Եթե հրավեր ստանամ, անպայման կշարունակեմ հանդես գալ հավաքականում: Ազգային հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականում խաղալը լավագույն բաներից է, որ պատահել է իմ կյանքում: Այնպես որ, եթե հրավիրվեմ, կմիանամ թիմին»,- ասել է Մովսիսյանը:
28-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբից ամերիկյան թիմ է տեղափոխվել վարձվճարով` մինչ 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



