Եզդի ազատամարտիկները քանդված եկեղեցու վրա քրիստոնեական խաչ են տեղադրել (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրաքյան Շանգալում եզդի ազատամարտիկները շարունակում են իրենց պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ: Օրերս եզդի ազատամարտիկներն ազատագրել են մի բնակավայր, որի բնակիչները քրիստոնյաներ են եղել:
Ինչպես հայտնում է «Սինջար» եզդիների ազգային միավորման մամուլի կենտրոնը, այդ բնակավայրում իսլամիստների կողմից քանդված եկեղեցու վրա եզդի մարտիկները խաչ են բարձրացրել եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել քրիստոնեական կրոնին ու մշակույթին: Եզդի մարտիկները նաեւ պատրաստակամություն են հայտնել վերականգնել քրիստոնյաների սրբատեղին:
Նրանք հայտարարել են, որ քրիստոնյաները եզդիաբնակ Շանգալի անբաժանելի եւ կարեւոր մասն եւ որ արվելուէ ամեն ինչ՝ նրանց հետ վերադարձնելու համար:



1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



