Թաքեր Կառլսոնը հայտնել է Զելենսկու հետ հարցազրույցի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնը պատմել է, որ հարցազրույց է անցկացնելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Fox News հեռուստաընկերության նախկին հաղորդավարը հայտարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։
«Կարծես թե մենք հարցազրույց ունենք Զելենսկու հետ, մենք փորձել ենք երկու տարի և հատկապես ինտենսիվորեն Պուտինի հետ հարցազրույցից հետո»,- գրել է լրագրողը։
Ըստ Կառլսոնի՝ զրույցի նպատակն է ամերիկացիներին տեղեկատվություն տրամադրել ռուս-ուկրաինական հակամարտության մասին, որն անմիջական ազդեցություն ունի աշխարհում ԱՄՆ-ի դիրքի վրա։
Նա չի նշել հարցազրույցի թողարկման ստույգ ամսաթիվը՝ հավելելով միայն, որ այն «շուտով» կհայտնվի համացանցում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



