Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը չի կարող ուղղակի երես թեքել Անդրկովկասից. «բարեփոխիչը» միշտ թշնամու օգնականն է. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Tsargrad.tv -ն «Հայաստանի ինքնավերացումը. Ռուսաստանը պետք է որոշում ընդունի» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական պետության ղեկավարները վիրավորում են Ռուսաստանին: Բայց դա չէ ամենավատը: Խնդիրն այն է, որ կարծես թե որոշել են լուծարել հենց Հայաստան պետությունը։ Եթե այդպես է, ապա մեզ համար դա կլինի ոչ միայն ուրիշի վիշտը, այլ նաև սկզբի համար մի քանի միլիոն փախստականների տեսքով մեծ քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Հայաստանի պաշտոնական ղեկավարության վերջին երկու հայտարարությունները կարծես գիծ են քաշում հայկական անկախ պետականության գոյության պատմության տակ։ Շատ տխուր և կոպիտ է դա ասելը, բայց այլ կերպ չի ստացվում: Դատեք ինքներդ։

Նախ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի, ապա մեղադրել է նրան Ղարաբաղը «գրավելու և Ադրբեջանին հանձնելու» մեջ։ Այդ հայտարարության անմեղսունակությունն այնպիսին է, որ նույնիսկ դժվար է մեկնաբանել։ Ինչպե՞ս և ի՞նչ ուժերով է Ռուսաստանը «գրավել» Ղարաբաղը, մի՞թե առանց ծանր զինատեսակների խաղաղապահների գումարտակով: Ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը «լուծել» կամ «չլուծել» հայադրբեջանական պատերազմ լինելու հարցը: Գրիգորյանի հայտարարությունը իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունը վերջնականապես Ռուսաստանից պոկվելու ուղի է գծել առանց որևէ «բազմավեկտորության»: Իսկ հետո ՀՀ ԱԳՆ-ն է պաշտոնապես հայտարարել, որ «Հայաստանը կարծում է, թե ժամանակն է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»։

Այս հայտարարությունն ավելի անհեթեթ է, քան Ռուսաստանին «Ղարաբաղը գրավելու» մեջ մեղադրելը։ Մնում է Հայաստանը Թուրքիայի կազմում «ինքնավարություն» ստանա կամ նահանգ հռչակվի։ Երևում է, որ Հայաստանի անկախության պատմությունն ավարտվում է... Բայց ինչո՞ւ են նրանք դա անում: Լավ, հասկանալի է, որ Հայաստանի գլխին՝ կառավարության մեջ ու Նիկոլ Փաշինյանով շրջապատված, կան ռուսաֆոբներ, սորոսականներ, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի խնամակալներ։ Թող լինեն։ Բայց այդքան հեշտությամբ հանձնվել ոչ թե ֆրանսիացիներին, նույնիսկ ամերիկացիներին, այլ ուղղակի թուրքերի՞ն, որի արտաքին քաղաքականության պաշտոնական դոկտրինում գրեթե ֆիքսված է հայկական պետության լուծարումը։ Երևի Հայաստանի ղեկավարները իրականում մտածում են, որ կարգավորում են իրավիճակը, վերջ են տալիս հին թշնամությանը և իրենց քաղաքացիներին հնարավորություն են տալիս ապրելու խաղաղ ու հանգիստ, առանց պատերազմի։ Այդ մասին, համենայն դեպս, ասել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, ժողովուրդը մեզ և բոլորին ասում է, որ մենք այլևս չենք ուզում կռվել, գոյատևել, տառապել, ինքնազոհաբերվել, մենք պարզապես ապրել ենք ուզում։ Սա ժողովրդի ուղերձն է վերնախավին և մեզ»։

Պարզապես լավ է ապրել առանց պատերազմի, առանց հայրենիքը պաշտպանելու, առանց շեղվելու այնպիսի տհաճ ու թանկ բաների վրա, ինչպիսին է սեփական պետությունը։ Ապրել, ծիրանի առևտուր անել, գինի ու կոնյակ պատրաստել, խորոված ուտել, զբոսաշրջիկներին իրենց հայրենի սարերով պտտել... Ղարաբաղը պետք չէ, Հայաստանը պետք չէ, բնականաբար, Ռուսաստանի հետ բարեկամությունը պետք չէ, պետք է ավելի պարզ լինել... Հիանալի գաղափար է, բայց դրա իրականացումն այնքան հաճելի չի լինի, որքան պատկերացնում են Փաշինյանի կողմնակիցները։ Վերցնենք Թուրքիան, որի հետ Հայաստանի ղեկավարներն այդքան հեշտությամբ և ուրախությամբ որոշել են հաշտվել։ Թուրքիան պարզապես տարածաշրջանային խոշոր տերություն չէ և ոչ էլ միայն Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն ու հովանավորը։

Թուրքիան չի ընդունել իր մեղքը 1915 թվականին Հայոց ցեղասպանության համար և չի էլ պատրաստվում դա անել ապագայում։ Թուրքիան (առնվազն ամենահայտնի թուրք քաղաքական գործիչները, ներառյալ՝ նախագահը) պաշտոնապես է հանդես եկել հայկական պետության լուծարման օգտին։ Եվ նա հաճույքով կվերացնի այն, հենց որ նման հնարավորություն ստանա։ Այն իրավիճակում, երբ մի կողմից՝ սահմանը բաց է, իսկ մյուս կողմից՝ ռուսներին վտարել են, անհասկանալի է, թե ո՞վ և ինչպե՞ս կարող է թուրքերին արգելել դա անել։ ՄԱԿ-ը մատը թափ կտա՞, Միացյալ Նահանգները կասի՞ մի արեք, արդյոք ֆրանսիացիները կուղարկե՞ն իրենց զինվորներին ու լեգեոնականներին՝ պաշտպանելու Շառլ Ազնավուրի հեռավոր հայրենիքը: Երևի թե միայն Իրանը զորքեր ուղարկի իր առևտրային ուղիները պաշտպանելու համար...

Այո, միգուցե նման իրավիճակում Իրանը կմնա հայերի միակ հույսը, քանի որ Ռուսաստանն այլևս չի կարողանա միջամտել իրավիճակին և, ըստ երևույթին, չի էլ ցանկանա: Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ցավոք, չի կարող ուղղակի երես թեքել Անդրկովկասից։ Միայն մեկ, բայց բոլորի համար հասկանալի փաստարկ՝ հօգուտ այն բանի, որ դեռ պետք է զբաղվել հայկական խնդիրներով: Եթե, փաստորեն, ամեն ինչ ընթանա վատագույն սցենարով, ո՞ւր կգնան հայ փախստականները։ Իհարկե, հիմնականում Վրաստանի տարածքով Ռուսաստան՝ մեքենայով, ինքնաթիռներում բավարար տեղեր չեն լինի: Շատ ավելի քիչ քանակ կգնա Ֆրանսիա։ Դեպի Իրան ևս, չնայած նա մոտ է, բայց քիչ կգնան... Այս ամենը միայն նշանակում է, որ թեև Ռուսաստանը կարող է էմոցիոնալ կերպով ասել՝ «արա այն, ինչ ուզում ես», սակայն ռացիոնալ կերպով ստիպված կլինի սեփական հանգստության համար փրկել Հայաստանը...

Բայց դա անել բուն Հայաստանի ղեկավարության կամքին հակառակ՝ շատ ու շատ դժվար կլինի, անգամ հնարավոր է, որ ՄԱԿ-ը մատ թափ տա ոչ թե թուրքերի, այլ ռուսների վրա կամ նույնիսկ բղավի «ռուսական ագրեսիայի» մասին։ Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալներից՝ փորձելով չկրկնել դրանք։ Հայկական օրինակը մեզ շատ բան ունի սովորեցնելու, բայց ոչ թե միջազգային հարաբերությունների, այլ ներքաղաքական կյանքի իմաստով։ Ահա ամենակարևոր դասը. ոչ մի «բարեփոխիչ» էլ չի լինում։ «Բարեփոխիչը» միշտ թշնամու օգնականն է սեփական ժողովրդին նվաստացնելու և կոտորելու հարցում։ Չի կարող լինել նորմալ ու խաղաղ կյանք, եթե Հայրենիքը բավականաչափ ուժեղ և պաշտպանված չէ, այսինքն՝ առաջին հերթին պետք են ինքնաթիռներ, դրոններ, տանկեր, ռումբեր, հրթիռներ, պատրաստված զինվորներ, իսկ գինին, խորովածն ու բարգավաճումը գալիս են հետո։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանՆար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ընդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Ուկրաինացի փախստականների վերաբերյալ ԵՄ որոշումները կնպաստեն հակամարտության ձգձգմանը. ՌԴ Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ջրի խնդիրը մոտենում է․ ինչ կարող է սպասվել Հայաստանին առաջիկա տարիներինՄոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու