Նավթը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի նավթի գինը բարձրանում է ԱՄՆ-ում պաշարների կտրուկ նվազման ֆոնին։ Brent նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 86,69 դոլար, ինչը 0,45 դոլարով (0,52 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերն էժանացել էին 0,36 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 86,24 դոլար, ինչն առավելագույնն է ապրիլի 30-ից ի վեր։
WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,39 դոլարով (0,47 տոկոս)՝ մեկ բարելը 83,2 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը նվազել է 0,57 դոլարով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 82,81 դոլար։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



