Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկական ծաղր իրականության նկատմամբ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ֆորումի, այսինքն՝ ցանկացած ֆորումի, որն իր անվան մեջ ունի «ժողովրդավարություն» բառը, արդեն իսկ խորագույն ծաղր է տվյալ միջոցառման, դրա անվանման նկատմամբ: Էլ չենք ասում՝ բուն ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ ծաղրի դրսևորում լինելու մասին: Դրանից հետո երևի միայն մնում է, որ Փաշինյանը հանդես գա, օրինակ՝ «Լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ կիրառելը՝ որպես ժողովրդավարության վերջին ճիչ» վերտառությամբ սիմպոզիումի: Կամ, ենթադրենք, «Քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալները՝ որպես մարդու իրավունքների էտալոնային նվաճում» խորագրով պանելային քննարկման:

Ավելի ֆանտաստիկ կլիներ, եթե, օրինակ՝ գայլերը «Բուսակերության օգուտները» թեմայով գիտաժողովի մասնակցեին: Փաշինյանն, ըստ որում, ոչ միայն մասնակցել է, այլև ողջույնի ելույթ է ունեցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ: Ի լրումն «ժողովրդավարություն» թեմայով «լոբի-ձավարի», Փաշինյանը երեկ արել է այսպիսի հայտարարություն. «Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀում: Դա շատ կարևոր է»: Ինչ ասես: Սա պարզապես լսարանին, առաջին հերթին՝ դրսի լսարանին մոլորության մեջ գցելու դրսևորում է:

Փաշինյանն, ուրեմն, խոսում է, այն մասին, թե «ընտրակեղծիք» և «ընտրությունների արդյունքների կեղծում» արտահայտությունները (երևույթները), իբր, պատմության գիրկն են անցել, այլևս նման բաներ «Նիկոլի թվի Հայաստանում» չկան: Ծիծաղո՞ւմ եք: Անկեղծ ասած՝ մենք ևս: Հայաստանում «ընտրակեղծիքներ» այլևս չկան այն աստիճանի, որ վերջերս, կհիշեք, մեծ աղմուկ բարձրացավ մամուլում՝ հենց ՔՊ-ի վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին տեղեկություննեի հետ կապված: Սակայն դա դեռ թողնենք իրենց ներկծիկային պարզաբանումներին: Ավելի ցցուն փաստեր: Նախ՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում (հատկապես՝ 2021-ի), թե՛ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերարտադրվելու նպատակով չարաշահել ու գերչարաշահել է «վարչական ռեսուրսը»: Սա տեղով մեկ ընտրախախտում է ու անհերքելի իրողություն:

Երկրորդ՝ 2021թ. արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը միայն «թղթի վրա» է հրաժարական տվել (տեխնիկական հրաժարական), այնինչ, իրականում ու գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ձևականորեն միջնորդավորված: Երրորդ. գրեթե բոլոր խոշոր ու միջին համայնքներում, սկսած Երևանից, վերջացրած Վանաձորը, Ալավերդին, Սիսիանն ու մնացածն էլ ձեզ՝ փեշքեշ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն զբաղվել են հետընտրական իշխանազավթմամբ: Դա դրսևորվել է հետևյալ կերպ. այն խոշոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, անմիջապես ոստիկանական հալածանքներ են սկսվել հաղթող թեկնածուների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը բացառապես այդ պատճառով է մինչ օրս բանտարկված: Մյուսների դեպքում գործադրվել է շանտաժ, ահաբեկում: Որոշ համայնքներում, որտեղ բնականորեն պարտվել են, չնայած վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմանը, ի վերջո, հասել են նոր ընտրությունների:

Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ հենց ընտրությունների արդյունքների կեղծում: Էլ չենք խոսում Երևանի ավագանու ընտրությունների մասին, որոնց արդյունքում ՔՊ-ն միայն ինչ-ինչ ձեռնածությունների հաշվին կարողացավ «պահել» իշխանությունը: Այս ամենի հետ կա էլի մի հանգամանք, որը նույնիսկ ավելին է, քան պարզապես ընտրությունների արդյունքների կեղծումը: Բանն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն 2021-ին «ձայներ» են փախցրել բոլորովին այլ ծրագրով ու խոստումներով, իսկ իշխանությունը պահելուց (վերարտադրվելուց) անմիջապես հետո սկսել են իրականացնել ասածներին տրամագծորեն հակասող քաղաքականություն: Օրինակ՝ խոսել ու կառավարության ծրագրում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ իրականության մեջ ուրացել են Արցախն ու այն հռչակել ադրբեջանական տարածք: Փաշինյանը, պատկերացնո՞ւմ եք, խոսել է «հավաքների ազատության» մասին:

Չէ, բայց հիրավի պետք է ցինիզմի անսպառ պաշար ունենալ դրա համար: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որի ոստիկանությունը, հատկապես կարմրասև բերետակիրներով, հարձակվում է անգամ փոքր քանակով բողոքի խաղաղ, անզեն ակցիա իրականացնող քաղաքացիների վրա: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ հրահրել ու իրականացրել է հունիսի 12-ի արյունահեղությունն ու խաղաղ, անզեն ցուցարարների վրա վայրագ հարձակումը: Մի խոսքով, Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» դառը հեգնանք էր իրականության նկատմամբ: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում այս 6 տարվա մեջ ոչ միայն առաջընթաց չի եղել նաև ժողովրդավարության հետ կապված, այլև գրանցվել է անդնդային հետընթաց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց