Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուժերի համաչափությունն այնպիսին էր՝ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել. Եսայի Քարամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակի կիրառման հետևանքով ձեռքի դաստակը մասամբ կորցրած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել, առաջիկայում՝ նախատեսվում է նաև երրորդ վիրահատությունը։

«Զգացողությունս լավ է, որ ասեմ՝ անթերի՝ սուտ կլինի, ցավեր կան, բայց կանցնենք։ Երկրորդ վիրահատությունը արվել էր պրոֆիլակտիկ նկատառումներով։ Հիմա պատրաստվում ենք երրորդ վիրահատությանը, հիմա բժիշկները փորձում են վերքերը բերել այն վիճակին, որ հնարավոր լինի արդեն երրորդ վիրահատությունն իրականացնել, լինելու է մաշկի փոխպատվաստում։ Հատվածներ կան՝ աջ դաստակի վրա, որտեղ մաշկային ծածկույթը բացակայում է, պետք է փոխպատվաստում լինի, որ վերքերն ապաքինվեն, առանց դրա՝ չի լավանա »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է Եսայի Քարամյանը։

Անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին և իշխանության քարոզչամեքենայի կողմից շահարկումներին, թե իբրև նռնակը վերցրել է՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար՝ Քարամյանը նշել է, որ այդ թեզն անբարոյականություն է․ «Նման մատից ծծած ինչ-որ թեզեր միանգամից շրջանառության մեջ նետելն առնվազն պատիվ չի բերում իրենց։ Չնայած՝ ումից ենք ինչ պահանջում կամ ակնկալում։ Նման մտադրություն․ բնականաբար, չի եղել»։

Իսկ թե, ի վերջո, ինչ է կատարվել հունիսի 12-ին՝ նախապես ծրագրված սադրա՞նք էր՝ նաև ոստիկանության կողմից, արդյո՞ք իրավիճակն այնպիսին էր, որ անհրաժեշտություն կար հատուկ միջոցների կիրառման՝ Քարամյանը նշել է, որ չի կարող ասել՝ սադրանք եղել է, թե՝ ոչ, նման տեղեկություն չունի։

«Միգուցե՝ եղել է սադրանք, միգուցե՝ ոչ։ Միգուցե տեղի է ունեցել, չեմ կարող ասել՝ որ կողմից։ Տեսել եմ, որ հրմշտոց է սկսվել, բախում, բայց չեմ կարող ասել, թե որ կողմից է սկսվել, չեմ տեսել»,- պատմել է Քարամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հատուկ միջոցների անհրաժետություն բացարձակապես չկար․ «Հենց առաջին օրվանից էլ այդ համոզմունքին եմ, մինչև հիմա էլ՝ որքան վերլուծում եմ՝ այս պահին էլ վստահ եմ, որ որևէ կարիք չկար նման միջոց կիրառելու, նույնիսկ՝ մեկ հատ։ Այնտեղ ուժերի համաչափությունն այնպիսին էր, որ շատ հանգիստ կարող էին ընդամենը հրելով մարդկանց տարածքից հանել։ Նույնիսկ մտրակ կիրառելու անհրաժեշտություն չկար, ուր մնաց՝ հատուկ միջոցներ»։ Եսայի Քարամյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը պաշտոնեական լիազորությունների վերազանցում է, հանցավոր հրամանի իրագործում էր, ինչի նպատակը մարդկանց վախեցնելն էր, տեռորի ենթարկելը, ինչի առնչությամբ Քարամյանը հույս հայտնել, որ դրան չեն հասել և չեն էլ հասնելու։

Դիտարկմանը, որ հունիսի 12-ի իրադարձությունից հետո շարժումն անցավ նոր փուլի, ակտիվ պայքարը, կարծես թե, մեղմացվեց, համենայն դեպս՝ տեսանելի դաշտում, արդյո՞ք ապաքինվելուց հետո պատրաստվում է վերադառնալ շարքեր՝ Քարամյանն արձագանքել է` նշելով, որ ինքը աջակից է, բայց կազմակերպչական աշխատանքներին ներգրավված չի եղել, չգիտի, թե ինչ է կատարվում, բայց կարծում է, որ անկախ ամեն ինչից՝ լուրջ աշխատանք պետք է տարվի, դա կլինի հանրային տեսանելի, թե՝ ոչ այդքան տեսանելի ձևաչափով, բայց ցանկացած պրոցես նպատակին հասցնելու համար պետք է լուրջ աշխատանք տարվի:

«Եթե այդ աշխատանքը չի տարվում, ապա հաջողությունը, միգուցե, չլինի։ Եթե որոշել են ձևաչափը փոխել, միգուցե ինչ-որ հետևություն արել են, հուսով եմ՝ արդյունքի կբերի։ Ամեն դեպքում՝ ես այն կարծիքին եմ եղել, որ փոփոխություններ պետք են և ցանկացած պրոցես՝ նույնիսկ, եթե վերջում պետք է ակցիայի հանգեցնի, ապա պետք է նախապատրաստված լինի։ Միշտ չէ, որ տարերային գործողությունները լավ արդյունքի են բերում, պետք է ամեն ինչ կազմակերպված լինի։ Տա Աստված՝ հաջողի։ Ամեն դեպքում՝ մարդկանց հետ լուրջ աշխատանք պետք է տարվի, որովհետև շատ մարդիկ դեռ տատանողական վիճակի մեջ են, չեն հասկանում՝ ում հավատալ, ում՝ ոչ, սրան չեն հավատում, ուրիշներին՝ կասկածում են։ Լուրջ աշխատանք պետք է տարվի՝ ոչ միայն մարդկանց համոզելու, այլև՝ ապացուցելու , որ հերթական անգամ չեն խաբվելու։ Հայերեն խոսք կա՝ «մրից դուրս գալ և ընկնել մրջուրը»։ Վստահ եմ այս շարժման, համենայն դեպս, առաջնորդի անկեղծությանը։ Գոնե իր առումով ես կասկածներ չունեմ։ Մնացածն արդեն ինքը և իր կողմնակիցները, մերձավորները պետք է հասկանան՝ ով ինչ դեր է կատարում և ինչ ակնկալիքներ ունի։ Պրոցեսը բարդ է, հեշտ չի լինելու, հատկապես, որ իշխանություններն էլ, ակնհայտորեն, աշխատում է խոչընդոտելու և շարժման մարելու համար»,- ասալ է Եսայի Քարամյանը։

Ինչ վերաբերում է նախաձեռնված քրեական վարույթին, որի շրջանակներում Եսայի Քարամյանը տուժողի կարգավիճակ ունի, հարցին՝ արդյո՞ք ակնկալիք կա, որ այս իշխանությունների օրոք պատշաճ քննություն կիրականացվի՝ Քարամյանը նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրում իրավական գործընթացների մասին անաչառ դիտորդը հստակ պատկերացում ունի, թե ինչ է կատարվում. «փորձը ցույց է տալիս, որ շատ բան պետք չէ սպասել, կյանքը ցույց կտա»։

Եզրափակելով խոսքը՝ Քարամյանը մեր երկրին ու ժողովրդին իմաստություն մաղթեց։ Նրա դիտարմամբ՝ դա է թերևս պակասում այս պահին․ «Շատ ենք մանրացել, արժեքներից հեռացել։ Մի քիչ լրջանալ է պետք»։

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն