Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ավագանին 2023 թվականի ապրիլին փոփոխություններ կատարեց արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում, որոնցով պահանջվում է բոլոր գովազդները համապատասխանեցնել նոր չափորոշիչներին:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապամոնտաժվում են սուպերմարկետների, խանութների, սրճարանների, բանկերի տեղեկատու դաշտով գովազդային մեծ վահանակները:
Տնտեսվարողները ծանուցվում և նախազգուշացվում են, որոշ դեպքերում հենց իրենք էլ հեռացնում են վահանակները:
Մի քանի վարչական շրջաններում գովազդային վահանակներն ու այլ տարբերակով եղած գովազդները մեծամասամբ հեռացվել են:
Տեսանյութն՝ այստեղ
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



