Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես բաժանվել ընկերոջից. 5 քայլ դեպի ազատություն

ԼԱՅՖ

Դուք ծանոթացել եք ընդհանուր ծանոթի միջոցով։ Արդեն մի քանի ժամ հետո դու գիտեիր, որ նա քոնը պետք է լինի, որովհետև նա քո կյանքի տղամարդն է։ Դուք կռվում ու հաշտվում էիք, փորձել եք մեկընդմիշտ մոռանալ միմյանց, հետո ընկերություն անել, պահպանել ոչնչի չպարտավորեցնող հարաբերություններ… Ու այս ամենից ոչինչ դուրս չի եկել, որովհետև մի բան դու հաստատ գիտես. առանց նրա կյանքը կյանք չէ։

Как прекратить тупиковые отношения? 5 шагов к свободе

Սակայն հերթական անպտուղ հաշտեցման փորձից հետո դու անսպասելիորեն հասկացար, թե ինչի են նման ձեր հարաբերությունները։ Դա կախվածություն է։ Կախվածություն, որի ախտանշանները նման են ցանկացած այլ կախվածության ախտանշանների՝ ալկոհոլային, թմրանյութերից, նիկոտինային… Իսկ կախվածության դեմ պետք է պայքարել։

Սկսենք տեսական հիմքից, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչի դեմ պետք է պայքարեք։

- Ցանկացած կախվածություն զարգանում է միևնույն սցենարով։ Սկզբնական փուլում մարդը էյֆորիայի հասնող զգացողություններ է ունենում և հավատում է, որ ինչ-որ բանի համար դա շատ լավ է ու օգնում է հաճույք ստանալ, թուլանալ, անկաշկանդ շփվել մարդկանց հետ, մոռացության մատնվել…

- Սովորություն դառնալու փուլին հաջորդում է հաջորդը՝ լավ զգացողությունները վերադարձնել փորձելու փուլը։ Կախվածության բոլոր բացասական կողմերն արդեն աակնհայտ են, բայց հիշողությունները համառորեն ստիպում են քեզ ուրվականային հաճույքների հետևից ընկնել։

Եթե միևնույն ձևաչափը կիրառենք հարաբերությունների վրա, ապա կստացվի, որ սկզբում դու երջանիկ ես նրանից, որ քեզ սիրում են, քեզ տենչում են, ու դու հիացմունք ես առաջացնում, ընդ որում ոչ թե ինչ-որ մեկի մոտ, այլ հենց այն տղաամարդու, ով ցնցել է քո երևակայությունը։ Հետո դու արդեն սկսում ես փորձել վերադարձնել բոլոր այդ զգացողությունները՝ ի հեճուկս տրամաբանության ու բանականության փաստարկներին։

Բա ո՞ւր մնաց սերը, կհարցնես դու։ Ի՞նչ կապ ունի այս ամենը, եթե սիրում ես, ու որքան ավելի շատ հոգեղեն ճիգեր ես գործադրում, այնքան ավելի ես սիրում։ Սակայն արի անկեղծ լինենք, արդյո՞ք դա քեզ երջանկություն է պատվիրում։

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել։ Ցանկացած գրավաճառի մոտ կարելի է գտնել բազմաթիվ բրոշյուրներ, թե ինչպես կարելի է թողնել ծխելը, խմելը, ուտելը և սիրելը, բայց չգիտես ինչու, այն մարդկանց թիվը, ովքեր ձերբազաատվում են այս կամ այն կախվածությունից մեկընդմիշտ, խիստ փոքր է։

Հարցրու կախվածություն ունեցող ցանկացած մեկից, թե արդյո՞ք նա հաճույք է սստանում նրանից, ինչից ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել։ Ուրախանո՞ւմ է արդյոք ծխողը՝ սիգարետի զզվելի համից ու հոտից։ Իհարկե ոչ։ Բայց փորձիր ստիպողաբար բաժանել ծխողին ծխախոտից, ու նա կենաց-մահու պայքար կծավալի քո դեմ՝ հանուն ծխախոտի։

Հիմա նույնականացում արա քո իրավիճակի հետ և կտեսնես, որ միակ ձևը դեստրուկտիվ հարաբերությունները խզելու համար՝ ինքդ այդ եզրահանգման գալն ու գործելն է։ Տեսականում ամենը պարզ է, բայց ինչպե՞ս իրականություն դարձնել տեսությունը։

Քայլ 1. Իրավիճակին օբյեկտիվ հայացքով նայիր

Դու արդեն հասուն, խելացի ու ինքնուրույն աղջիկ ես։ Դու չես ապրում Սանտա Բարբարայում, ոչ էլ Դյումայի վեպում։ Եթե տղամարդն ուզենար լինել քեզ հետ ու համապատասխաներ քեզ, ապա դուք միասին կլինեիք առանց այս գերմարդկային ճիգերի էլ։ Մնացած ամենը դու ինքդ ես հորինել։

Քայլ 2. Դադարեցրու ռոմանտիզացնել նրան

Իհարկե, սիրահարված կնոջ աչքերը նման են գեղեցիկ հայելու, որում ժլատությունը երևում է որպես տնտեսողություն, ալարկոտությունը՝ սիրելիի հետ հավելյալ ժամանակ գտնելու միջոց։ Սակայն փորձիր նայել իրավիճակին այն մարդկանց աչքերով, ովքեր լավ ճանաչում են երկուսիդ էլ։ Լսիր, թե ինչ են ասում նրանք։ Եթե նրանք միաբերան պնդում են, որ ալարկոտությունն ու ագահությունն ամենևին էլ տնտեսողություն ու ժամանակի պլանավորում չեն, գուցե այդպես էլ կա՞։ Մի պահ թեկուզ թույլ տուր քեզ հավատալ դրան, և դու շատ նոր բաներ կիմանաս սիրելիիդ մասին։

Քայլ 3. Դադարիր վերագրել նրան բաներ, որոնք նա չի ասել ու չի արել

Փորձիր ամեն ինչ ընկալել որպես այդպիսին։ Եթե տղամարդն ասում է, որ դու հիանալի տեսք ունես, ապա դա պարզապես կոմպլիմենտ է, այլ ոչ թե սիրո խոստովանություն ու առավել ևս՝ ամուսնության առաջարկություն։ Անջատիր երևակայությունդ, որքան էլ որ գեղեցիկ լինեն դրա նկարած պատկերները։

Քայլ 4. Դու պետք է փոխես վերաբերմունքդ ինքդ քո հանդեպ

Այսքանից հետո քեզ սպասվում է ամենաերկար ու բարդ փուլը։ Արի ազնիվ լինենք. ամենից հաճախ աղջիկները, ովքեր հայտնվում են նման կախվածության մեջ, այդքան էլ ինքնավստահ չեն։ Նրանց պարտադիր պետք է, որպեսզի նրանց կողքին տղամարդ լինի, թեկուզ վատը, բայց լինի, որովհետև դա նրանց համար կայացածության պատրանք է ստեղծում։

Սակայն դու էլ հո գիտե՞ս, որ նման դիրքորոշումը երջանկություն չի բերում, ուստի մի քիչ խրոխտ եղիր ու խոստացիր ինքդ քեզ չհավասարվել ուրիշներին։ Ապրիր քեզ համար, այնպես, ասես ոչ մի տղամարդ էլ չկա կողքիդ ու երբեք էլ չի լինի։ Խորացիր նոր գործերի, պրոյեկտների, ծանոթությունների մեջ։ Ինչ-որ նպատակ դիր առջևդ ու հասիր դրան։

Դու քեզ շատ ավելի լավ կսկսես զգել, եթե սովորես հպարտանալ ինքդ քեզանով ու վայելել կյանքը՝ անկախ տղամարդու սիրել-չսիրելուց։ Ի դեպ, նման հոգեվիճակում էլ, որպես կանոն, հայտնում է այն միակն ու անկրկնելին, որ իրականում քեզ պետք է, բայց դա այլ պատմություն է…

Քայլ 5. Երկար ժամկետով դադարեցնել ցանկացած տիպի շփումները նրա հետ

Եթե դու հասել ես այս փուլին, նշանակում է, որ դու արդեն պատրաստ ես գիտակցաբար ձերբազատվել քո կախվածությունից։ Առնվազն կես տարով պետք է խուսափել ցանկացած տիպի հարաբերություններից նախկինիդ հետ։ Կարճ հաղորդագրություններից, ինտերնետային շփումից ու այլ նմանօրինակ բաներից ձերբազատվում եք առաջին հերթին։

Դու լսած կա՞ս գոնե մի հարբեցողի մասին, ով ազատվել է ալկոհոլային կախվածությունից՝ մերթընդմերթ մեկ-երկու բաժակ կոնծելով ու հերթական հարբեցողական մարաթոնի մեջ չհայտնվելով։ Ու հույս մի ունեցիր, որ քո կամքի ուժը կբավականեցնի, որովհետև այն չի բավականեցնելու։ Ուստի միանգամից կտրիր բոլոր այն կապերը, որոնք կան։ Եթե հնարավորոււթյուն ունես մի քանի ամսով այլ տեղ տեղափոխվելու, օգտվիր այդ հնարավորությունից, իսկ եթե չունես էլ, պարզապես հաստատակամորեն մեջքով շրջվիր դեպի այդ մարդն ու շարունակիր քո կյանքն առանց նրա։

Ահա այն հինգ քայլերը, որոնք քեզ ազատություն կպարգևեն։ Իսկ ի՞նչ է գալիս դրանցից հետո։

Պարզապես պետք է սկսել ապրել ու թույլ տալ, որ ժամաանակը դանդաղ, բայց հիմնովին բուժի քո վերքերը։ Սկզբում բարդ է լինելու, բայց մի քանի ամիս անց դու կպարզես, որ ամեն րոպե չես հիշում նրա մասին, չես ծածկում հայացքով հեռախոսդ, երևակայական երկխոսություններ չես վարում սիրելի նախկինիդ հետ… Ու մի գեղեցիկ օր էլ դու վերջապես կգիտացես, որ իրոք ազատ ես ու երջանիկ։

Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանում