Աղվերանում կազմակերպեցինք լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ. Ավետիք Չալաբյան
ԲԼՈԳՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս տարի մարտին մենք մեկնարկեցինք «Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիան», որի նպատակը երիտասարդ առաջնորդներին, ներառյալ ապագա հանրային և քաղաքական գործիչներին՝ խորքային գիտելիքներ, կիրառական հմտություններ, և համագործակցային մշակույթ փոխանցելն է:
Այս հանգստյան օրերին մենք Աղվերանում կազմակերպեցին լաբորատորիայի առաջին արտագնա հավաքը, որտեղ մասնակիցները հնարավորություն ստացան հաղորդակցվելու ոլորտի մի շարք լավագույն մասնագետների հետ, մասնակցելու տարբեր ձևաչափներով քննարկումների, և իրար հետ աշխատելու որպես միասնական մեծ թիմ:
Երիտասարդների այս խմբի հետ շփումը մեծագույն բավականություն էր, իսկ նրանց էներգիան, սուր հարցերը, բուռն քննարկումները հրաշալի թարմ շունչ էին մեր այլապես լարված առօրյայում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, դասախոսներին և մասնակիցներին, և անհամբեր սպասում մեր հաջորդ հանդիպումներին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



