Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր․ Աշոտ Ղազարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր, այլև մշակույթի կարևոր մարդկանցից մեկն էր ու իր գնալով մշակութային փնջի գույներից մեկը պակասեց:
Այս մասին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Լալան մաքուր մարդ էր, ազնիվ մարդ է: Չեմ լսել Լալայից, որ որևէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, ծիծաղը դեմքին, ուրախ:
«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, այնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում:
Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,- ասաց նա:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



