Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Как только, так сразу". տրանսպորտի թանկացումը հետաձգվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վերջին օրերին ակտիվ քննարկման առարկա դարձավ այն հարցը, որ Երևանում տրանսպորտի թանկացումը հնարավոր է հետաձգվի և գոնե սեպտեմբերին դեռ գործող սակագներով քաղաքացիները օգտվեն հասարակական տրանսպորտից:

MediaHub-ը ուսումնասիրեց հաջորդ շաբաթ կայանալիք Երևանի ավագանու նիստի օրակարգը և պարզեց, որ աղմկահարույց նախագիծը դրանում ներառված չէ: Ինչը նշանակում է, որ առնվազն մինչև սեպտեմբեր այս հարցը այլևս չի քննարկվի՝ հունիսի 25-ին կայանալիք ավագանու նիստը վերջինն է, հուլիսին և օգոստոսին նիստ չի գումարվելու (թեև հնարավոր է արտահերթ նիստ գումարվի):

Երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ էլ հայտարարվեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը հետաձգվում է, քանի որ ավտոբուսները դեռ Երևան չեն տեղափոխվել: Այսինքն՝ չկա ավտոբուս, չկա համակարգ, հետևապես չկա նաև թանկացում:

MediaHub-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության հետ՝ ճշտելու, թե ե՞րբ է սպասվում տրանսպորտային նոր համակարգի գործարկումը։

Հիշեցնենք նաև, որ հասարակության շրջանում այն մեծ դժգոհություններ էր ի հայտ բերել և քննադատվել ընդդիմության կողմից:
Երևանի քաղաքապետարանից կրկնեցին այն, ինչ բուռն քննարկումների ժամանակ մշտապես ասում էին՝ պայմանականորեն դա թանկացում չէ, որոշ սակագներից էլ մատչելի է ստացվում:

Փոխանցեցին նաև, որ նախատեսում էին այդ գործընթացը  ներդնել այն ժամանակ, երբ ավտոբուսները Երևանում լինեն.

“Քանի որ դրանք գալիս են Չինաստանից, տեխնիկական պատճառներով մեր նախատեսած ժամանակում, ցավոք սրտի, հնարավոր չի լինի ներդնել”,- ասացին Երևանի քաղաքապետարանից։

Ըստ այդմ, ավտոբուսների հասնելուն և դրանց երթուղիներում շահարկելուն պես համակարգը անմիջապես կներդրվի: Ու քանի դեռ դա մշուշոտ է, ապաև այս ավագանու նիստի օրակարգում սակագնի փոփոխման նախագիծը չի ներառվել:  

“Հարցը կլինի օրակարգում այն ժամանակ, երբ գործընթացը լինի ավարտին մոտ: Ստացվում է, որ սեպտեմբերի սակագնային նոր քաղաքականությունը չի գործարկվի”: 
Իսկ մոտավոր հաշվարկներով ե՞րբ կգործարկվի նոր համակարգը․ պատասխանը եղավ այն, որ որևէ հստակություն այս պահին չկա, քանի որ գործ ունենք ավտոբուսների տեղափոխման, ներդրվող բարդ համակարգի և այլնի հետ:

“Կարևոր է արձանագրել, որ գործընթացը որևէ կերպ չի խաթարվել, հայտարարածը մնում է ուժի մեջ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս գործընթացն իր մեջ ներառում է մայրաքաղաքի ամբողջ տրանսպորտային միջոցները, այդ թվում մետրոպոլիտենը:

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն