Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրենք, որ իրեն ապրեցնենք, քանի մենք կանք, Լյովան կա». կապիտան Լյովա Խաչատրյանն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լյովայի բնավորության առաջին գիծը ճշտապահությունն էր: Ոչինչ չէր անում ուղղակի անելու համար, ամեն ինչ պետք է արտակարգ, իդեալական աներ: Դրա հետ է կապված այն, որ երբ այսօր իր հիշատակին ինչ-որ միջոցառում ենք կազմակերպում, ամեն ինչ անում ենք այնպես, որ իր տեսակին համապատասխան լինի, յուրահատուկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լյովայի հայրիկը՝ պարոն Շիրազը:

Նա որդուն չափից դուրս համեստ է բնութագրում. «Լյովան երկվորյակ քույր և կրտսեր եղբայր ունի: Դասերը պատրաստած, քրոջ հետ միասին դպրոց էին գնում, նույն դասարանում էին սովորում, իրար կողքի նստում: Աղջիկս ձգտում էր դասը պատասխանել, իսկ Լյովս ասում էր՝ ուզում են, թող հարցնեն: Երբեք անպատրաստ չի մտել դպրոց, բայց նաև չուներ սովորություն ցույց տալու, որ սովորել է, կարող է պատասխանել: Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում ու սովորում էր: Բարձր առաջադիմությամբ է ավարտել դպրոցը: Ուսուցիչներն ասում են՝ դասարանում աչքի ընկնող աշակերտներից էր»: Որդու՝ զինվորական դառնալու մտադրությունը հայրիկն այսպես է նկարագրում. «Դպրոցում սովորելու երևի թե վերջին երկու տարին զինղեկի հետ սերտ շփման արդյունքում որոշում կայացրեց գնալ ռազմական ուղղությամբ»: 2008 թ.-ին ավարտելով դպրոցը՝ Լյովան ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Մեկ տարի անց, որպես գերազանց առաջադիմություն ունեցող կուրսանտ, մասնակցել է Հայաստանում Իտալիայի դեսպանատան կազմակերպած մրցույթին: Ճանաչվել է լավագույնը և դեսպանի կողմից առաջարկություն ստացել ուսումը շարունակել Իտալիայում: 2009-2011 թթ. Լյովա Խաչատրյանը սովորել է Մոդենայի ռազմական ակադեմիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Թուրինի ռազմական համալսարանում, որն ավարտել է 2014 թ.-ին և վերադարձել հայրենիք: Օտար հողում ուսումնառության այդ հինգ տարվա ընթացքում ոչ միայն Լյովան է գիտելիքներ ու փորձառություն ձեռք բերում, այլ նաև օտարներին ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի հայ մարդն ու սպան, որպես հավաստում՝ նրա մասին պատմող գրքում զետեղված պատմություններն են: Հայրիկն իր հեղինակած «Ռոմանտիկ խաղաղապահը» գրքում մեկտեղել է որդու կյանքի պատմությունը, ընտանիքի անդամների, ուսուցիչների, հայ և օտարերկրացի ընկերների տպավորությունները Լյովա Խաչատրյան մարդու, սպայի ու ընկերոջ մասին: Վերադառնալով հայրենիք՝ լեյտենանտ Լյովա Խաչատրյանը 2014 թ.-ի սեպտեմբերից նշանակվում է ծառայության ՊՆ սահմանապահ զորքերում որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար։

Մոտ 1,5 տարի ծառայում է Վայքի զորամասում: 2016 թ.-ին գործուղվում է վերապատրաստման ԱՄՆ՝ Չիկագոյի ռազմական ակադեմիա: Հայրիկն ասում է՝ ԱՄՆ մեկնելը մի փոքրիկ նախապատմություն ունի: «Այդ օրերին ինչոր մարդիկ պատրաստվել էին մեկ ամիս, որ դեսպանատանը քննություն հանձնեն, բայց համապատասխան բալեր չէին հավաքել: Հիշել էին, որ պատրաստված կադր ունեն, կանչել էին Լյովիս, մոտ մեկ շաբաթվա ընթացքում բարձր առաջադիմությամբ հանձնել էր քննությունը: ԱՄՆ էր մեկնել՝ լինելով ավագ լեյտենանտ, մինչդեռ այնտեղ մայորի կոչում ունեցող զինվորական պետք է վերապատրաստման մեկներ»: ԱՄՆ-ում ինն ամիսների ընթացքում գերազանց ծառայության համար արժանանում է բազմաթիվ խրախուսանքների, հնարավորություն ստանում ելույթ ունենալ Պենտագոնում՝ ներկայացնելով Հայաստանը։ Վերադառնալով Հայաստան՝ Լյովան առաջարկություն է ստանում ծառայության անցնել Խաղաղապահ բրիգադում: Վերջին չորս տարվա ընթացքում ծառայում է այնտեղ՝ նախ որպես դասակի հրամանատար, իսկ հետո նշանակվում է վաշտի հրամանատար:

«Խաղաղապահ բրիգադում ծառայելու ընթացքում ցանկացած առաջադրանք, որ իրեն տալիս էին, այն կերպ էր կատարում, որ պարգևատրվում էր: Երբ տեսնում էր, որ գնահատվում է, ավելի էր ոգևորվում»,- ասում է հայրիկը: Խաղաղապահ բրիգադում ծառայության ժամանակ Լյովան իր վաշտով մասնակցել է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպված բազմաթիվ զինավարժությունների և բարձր արդյունք ցուցաբերելու համար պարգևատրվել պատվոգրերով ու դիպլոմներով, արժանացել շքանշանի։ Եվրոպայում մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ու ներկայացրել Հայաստանը։ 2018 թ.-ին, որպես համագործակցության սպա, մարդասիրական առաքելության է մեկնում Լիբանան: Այնտեղ Հայաստանի ներկայացուցիչները համագործակցում էին Իտալիայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ, Լյովան հանդիպում է զինվորականների, որոնց հետ ուսանել էր Իտալիայում:

2019 թ.-ի ամռանը վերադառնում է առաքելությունից՝ գերազանց ծառայության համար արժանանալով պատվոգրի և շքանշանի, իսկ աշնանը մեկնում է Եվրոպա՝ մասնակցելու հերթական զինավարժությունների։ 2020 թ.-ի փետրվարի 4-ին կապիտանը մեկնում է Սիրիա՝ որպես թիկունքի պետ, համագործակցելով ՌԴ խաղաղապահ զորքերի հետ: «Տարբեր երկրների զինվորականների հետ էր համագործակցում, համապատասխանեցնում հերթապահությունները, ամեն տեղից պատվոգրերով ու մեդալներով է վերադարձել: Սիրիայում իր ժամանակը լրանալուց հետո չէին ուզում, որ նա Հայաստան վերադառնար, ասել էին՝ կարող ենք պայմանավորվել, քեզ փոխարինող չեն ուղարկի, դու մնա: Բայց չափից դուրս հայրենասեր էր, կարոտել էր Հայաստանը»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Լյովային կանչեցին, համար մեկ տագնապ էր հայտարարված: Միանգամից գնաց զորամաս: Սկզբից տեղափոխվել էին Քաղցրաշենի զորամաս, այնտեղից էլ՝ Հադրութ: Սարսափելի մարտերի մեջ են եղել, շրջափակման մեջ ընկել, մեծաթիվ կորուստներ ունեցել, իրենց տղաներից շատերը դիվերսանտների դեմ հանդիման էին դուրս եկել: Ծանր էր տանում իր ընկերներից յուրաքանչյուրի կորուստը: Իրենք վերադարձան համալրման, երկու օր հանգստացան ու հոկտեմբերի 31- ին վաշտով ճանապարհ ընկան «Մարտունի 2»: Հադրութն արդեն հանձնել էին»: Լյովան անմահանում է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում:

«Տղաները բարձրանում են դիրքեր ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով, օդային հարձակում է սկսվում, կասետային արկից Լյովայի ոտքը վիրավորվում է: Տղաները օգնության են հասնում, Լյովան հրահանգում է չհավաքվել իր շուրջը, թողնում է միայն մեկ զինվորի, որ ոտքը վիրակապի, սակայն հաջորդում է երկրորդ հարվածը: Անտեսելով վտանգը՝ տղաներն իրենց հրամանատարին իջեցրել են դիրքերից»: Նոյեմբերի 5-ին Լյովան «տանն» էր: Կապիտան Խաչատրյանը դեռ շատ անելիք ուներ, բայց, ավաղ… «Լյովային նվիրված միջոցառման ժամանակ տղաներից մեկն ասաց՝ տարիքով մեզանից փոքր էր, բայց իրենից շատ բան ունեինք սովորելու: Եվրոպական և ամերիկյան համալսարաններում ուսումնառություն անցած ու վերապատրաստված սպա էր, նման զինվորական պատրաստելը հեշտ չէ, տարիներ են պետք: Իր ներուժն այլ կերպ պետք է օգտագործվեր»: Հիմա Լյովան հայրենի Լեռնավանում է: «Առաջարկներ եղան Եռաբլուրից և Վանաձորի պանթեոնից, բայց որոշեցինք, որ նա պետք է հայրենի Լեռնավանում մնա:

Մարդիկ ասացին՝ Լյովը մեր բոլորինն է, պետք է իրեն գյուղի հուշահամալիրում հուղարկավորենք: Կրասնոյարսկ քաղաքում բնակվող լեռնավանցիների ֆինանսական և Լեռնավանի բնակիչների ֆիզիկական աջակցությամբ կառուցվեց հիշատակի պանթեոն: 100-ից ավելի պատվոգիր ունի, 80 տոկոսն օտար լեզուներով է, ոչ Հայաստանում ստացված: Եվ դրանց վրա շեշտվում է Լեռնավանի անունը, չի շեշտվում Լոռու մարզ, Սպիտակի շրջան: Իսկ ցանկացած լեռնավանցու համար դա հպարտություն է»: Ապրելու ուժի մասին: «Ապրենք, որ իրեն ապրեցնենք: Քանի մենք կանք, Լյովան կա: Յուրաքանչյուրի համար կյանքը շարունակվում է, այո, ցավում են, բայց ամեն դեպքում իրենց համար կյանքն իր գույներն ունի: Մեզ համար սև է, ավելի սև ու այդպես շարունակ: Ուղղակի գոյատևում ենք»:

Հ. Գ. Բազմաթիվ են կապիտան Լյովա Խաչատրյանի մեդալները, պատվոգրերը ու տարաբնույթ դասընթացների մասնակցության սերտիֆիկատները, որոնք նա ստացել է նախքան անմահանալը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, հումանիտար առաքելության ընթացքում բարեխիղճ և պատասխանատու ծառայության համար Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի պատվոգիր, խաղաղապահ առաքելության համար՝ Սիրիայի Արաբական Հանրապետության շքանշան, ՌԴ զինված ուժերի պատվոգիր և «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար» ՌԴ շքանշան, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մեդալ՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 5-ից մինչև 2019 թ.-ի մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կազմում իրականացրած ծառայության համար։ Կապիտան Լյովա Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պարգևատրումներ ունի նաև ՀԿների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր պայքարը Մեծ Հայքի արժեհամակարգի վերածնունդն է` միասնություն, ուժ և ամուր պետականություն. «Համահայկական ճակատ»ՇարժումԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ մայիսի 3-ին 3-ը փոփոխության թիվն է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ ԿարապետյանՇիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՀայտնի է` որ թվերի ներքո հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ԼՀԿ թիմը Գյումրիում էՉեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ