Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մսրյանի թոռն է, դրա համար են դեր տալիս». Անահիտ Մսրյանը՝ իր հասցեին հնչած կարծիքների, և սերիալում նոր զարգացումների մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Թատերականում սովորելու տարիներին հենց առաջին կուրսից սկսած ասել են՝ Մսրյանի թոռն է, դրա համար անվճար ընդունվեց, Մսրյանի թոռն է դրա համար են դեր տալիս, դրա համար կարմիր դիպլոմով ավարտեց: Միշտ էլ եղել են խոսակցություններ: Հիմա էլ ասում են՝ Մսրյանի թոռն ես, դրա համար են չէ՞ նկարում, ես էլ կատակով պատասխանում եմ՝ իհարկե, դրա համար են ինձ առաջ տանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ  երիտասարդ դերասանուհ Անահիտ Մսրյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալից:

Անահիտը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վլադիմիր Մսրյանի թոռնուհին է: Հպարտ է իր պապիկով, բայց խոստովանում է, բավական բարդ է հայտնի մարդու թոռնուհին լինելը:

«Շատ մեծ պատասխանատվություն է Մսրյանի թոռը լինելը, բայց միայն իմ խաղով կարող եմ ապացուցել, թե ինչու եմ հիմա հայտնի»,- ասաց Անահիտը:

Դերասանուհի դառնալու ցանկությունը նրան մանկուց է ուղեկցել:

«Մեծացել եմ արվեստագետների ընտանիքում և երբեք չեմ մտածել` ինչ կարելի է դառնալ, փոքրուց դեռ իմացել եմ, որ լինելու եմ դերասանուհի։ Հենց այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ`դերասանական բաժին` Հակոբ Ղազանչյանի արվեստանոց և ունեցել եմ հրաշալի դասախոսներ` ինչպիսիք են Հակոբ Ղազանչյանը, Լալա Մնացականյանը, Իշխան Ղարիբյանը, Գոռ Մարգարյանը, Վիվյեն Բաստաջյանը և շատ այլ փայլուն մասնագետներ»,- պատմեց դերասանուհին:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով և որոշ ժամանակ անց սկսել նկարահանվել։

«Առաջին դերս հեռուստասերիալում եղել է պրոդյուսեր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի «Ծաղիկներ ձյան տակ» նախագիծը։ Անչափ ուրախ եմ, որ դեբյուտային դերս հենց Ելենա Արշակյանի նախագծում է եղել, և շատ շնորհակալ եմ, որ վստահեց միանգամից բավականին մեծ դեր։

Երկրորդ նախագիծը, որտեղ աշխատել եմ կրկին Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալն էր։ Կրկին հրաշալի նախագիծ էր`հրաշալի դերասանական կազմով»,- նշեց դերասանուհին:

Այժմ նկարահանվում է «Սերը երբեք չի մոռանում» նախագծում: «Խաղում եմ հրաշալի և պրոֆեսիոնալ դերասանների հետ, ում հետ մեծ պատիվ է աշխատելը և ումից շատ բան եմ սովորում։ Ի դեպ, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում նախագծում, խորհուրդ եմ տալիս դիտել»:

Նոր առաջարկներ շատ կան, բայց դրանց մասին դեռ վաղ է համարում խոսել, քանի որ դրանք դեռ նախնական փուլում են։

«Ուզում եմ հատուկ նշել, որ երեք նախագծերում էլ աշխատել եմ հիանալի մթնոլորտում, հրաշալի ռեժիսորների, բարձրակարգ դերասանների և հիանալի թիմի հետ։ Շնորհակալ եմ Ելենա Արշակյանին նման հրաշալի նախագծերում ինձ ներգրավելու համար», - ամփոփեց դերասանուհին։

«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիր