Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ թվում է, որ տղաներս ներկա են, իմ կողքին, դա է ապրելու ուժ տալիս». Անդրանիկ Մանասյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Որոտանում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անդրանիկը ծնվել է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2019 թ.-ին: Մեկ տարի անց զորակոչվել է բանակ: Մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք երջանիկ օրեր՝ որդու մանկություն: «Աշխույժ, չարաճճի, համով տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լեյլին:

Դպրոցական տարիների մասին խոսելիս ընդգծում է՝ որդին յուրահատուկ սեր ուներ «Հայոց լեզվի» նկատմամբ. «Սկզբից շատ լավ՝ գերազանց էր սովորում, բայց մեծացավ, դրա հետ առաջադիմությունն էլ փոխվեց»: Իսկ իրականում գուցե պատճառը բոլորովին էլ այլ տեղում է թաքնված. «Մեր տանը դժբախտություն պատահեց, Անդրանիկը դա շատ ծանր տարավ և նույն առաջադիմությունը պահպանել չկարողացավ, սովորում էր, բայց ոչ նույն կերպ, ինչպես նախկինում: Նրա մեծ եղբայրը 16 տարեկանում մահացավ: Ստուգումներ կատարեցին ու հայտնաբերեցին, որ ուռուցք ունի: Մի քանի ամսվա ընթացքում հիվանդությունն արագորեն զարգացավ: Անդրանիկը ծանր սթրես տարավ եղբոր կորստով»: Սա նաև «նպաստել» է, որ Անդրանիկը չշարունակի ուսումը բուհում, նրան ժամանակ էր պետք: «Բայց սովորել ուզում էր: Երբ փոքր էր, երազում էր օդաչու դառնալու մասին: Իսկ հետո նրան գրավում էր փրկարարի մասնագիտությունը, ուզում էր այդ ուղղությամբ կրթություն ստանալ, բայց այդ ընթացքում չստացվեց»:

Անդրանիկի ու հարյուրավոր տղաների նպատակների ու երազանքների իրականացումը պետք է բանակից վերադառնալուց հետո տեղի ունենար, բայց պատերազմն ամեն ինչ այլ ուղղությամբ տարավ: Անդրանիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ.-ի հուլիսի 22-ին: Ծառայել է Արմավիրում՝ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում: Տիկին Լեյլին ասում է՝ որդին ուրախ է մեկնել ծառայության: «Իր ոտքը բանակ զորակոչվելուց առաջ կոտրվել էր, մաշկի վրա կորյակներ էին առաջացել: Երբ հանձնաժողովի ստուգումների էր գնացել, ասել էին՝ գնա Երևան, ստուգվի: Բայց Անդրանիկն ընդդիմանում էր. «Ես ուզում եմ գնալ բանակ, ծառայել»:

Իր զորակոչվելը մի քանի օրով ուշացավ, ընկերները գնացին, ինքը մնաց: Ասում էր՝ ես ուշանում եմ, ընկերներս գնացին, ես մնացի: Արդեն հուլիսի 22-ին իրեն էլ զորակոչեցին»: Չնայած ծառայության շատ կարճ ժամանակահատվածին, Անդրանիկը սիրով է ծառայել: «Ուրախ էր, տրամադրությունը՝ բարձր, ոչ մի օր չի դժգոհել իր ծառայությունից: «Մա՛մ, շատ լավ է ամեն ինչ, ես դժվարություն չեմ զգում»: Այդ ժամանակ էլ համավարակի տարածման շրջանն էր, չկարողացանք իրեն տեսնել: Ասում էր՝ ոչի՛նչ, մա՛մ, ծառայությանս վեց ամիսը կլրանա, արձակուրդ կգամ: Անգամ չկարողացանք իր երդմնակալության արարողությանը ներկա գտնվել»:

Անդրանիկը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արմավիրում, բայց պատերազմի սկսվելուց որոշ ժամանակ հետո տեղափոխվում է Որոտան (Կուբաթլու): Մայրիկի հետ զրույցում ասում եմ՝ թվում է, թե նրանք պետք է հանգիստ լինեին որդու համար այն առումով, որ անփորձ զինվորին պատերազմ չեն տանի: «Նույնը նաև մեր մտքին էր: Նախ երկու ամսվա ծառայող էր, համարում էինք, որ իրենք զենք էլ չեն տեսել: Դե, իսկ հետո էլ Հայաստանի տարածքում էր ծառայում: Բայց մեր գյուղից տասը զինվոր ունեինք, որ Ղարաբաղում էին ծառայում: Փառք Աստծո, տուն վերադարձան: Միայն Անդրանիկս և Մեղրիի զորամասում ծառայող մի տղա զոհվեցին»: Երբ հարցնում եմ, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղափոխվել մարտադաշտ, մայրիկն արձագանքում է՝ Անդրանիկը ոչինչ չէր ասում: «Զորամասից ասել են, որ, կարծես թե, հոկտեմբերի 18-ին: Ուշ է գնացել, բայց շուտ է զոհվել՝ հոկտեմբերի 22-ին:

Զորամասից տեղեկացրեցին, որ արկի բեկորն է դարձել զոհվելու պատճառը: Մեկ բեկորը դիպել է թոքին»: Հոկտեմբերի 21-ի երեկոյան մայրիկը խոսել է որդու հետ: «Հոկտեմբերի 22-ին էլ չի զանգել: Ասաց՝ մա՛մ, պալիգոններ ենք գնացել, խաբեց, չասաց, որ պատերազմ են տարել: Անընդհատ զրուցում էինք իր հետ, հարցնում՝ իրեն տանելո՞ւ են, թե՞ ոչ: «Չէ, մա՛մ, մեզ չեն տանելու, մենք նորակոչիկ ենք»: Հոկտեմբերի 22-ին իր հետ չեմ խոսել, հաջորդ օրը լուրը հասել էր գյուղ, որ Անդրանիկը զոհվել է»: Անդրանիկը շուտ է «վերադարձել» տուն: Շարքային Անդրանիկ Մանասյանի՝ ռազմական գործողություններին մասնակցության մասին ասվում է. «2020 թ.-ի հոկտեմբերին Անդրանիկ Մանասյանը մասնակցել է Որոտանի համար մղվող կատաղի մարտերին: Առավել աչքի է ընկել իր քաջությամբ հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած համառ և անհավասար մարտում, որտեղ Մոտոհրաձգային գնդի մարտիկները հակառակորդի գերազանցող կենդանի ուժին հասցրել են հուժկու հարված՝ կանխելով մեր դիրքերը գրավելու բոլոր փորձերը:

Հակառակորդի ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում շարքային Մանասյանը ցուցաբերել է բացառիկ խիզախություն և ինքնուրույնություն, դիպուկահար հրացանով ոչնչացրել է մոտ մեկ տասնյակ թուրք-ադրբեջանական ասկյար: Շարքային Մանասյանը հակառակորդի հետ անհավասար պայքարում 2020 թ.-ի հոկտեմբերի 21ին ստանում է բեկորային վիրավորում, զինակից ընկերների օգնությամբ դուրս բերվում մարտի դաշտից, ցավոք, զինվորական հոսպիտալում չի հաջողվում փրկել հերոս հայորդու կյանքը»:

Մեր զրույցների ավարտին մշտապես հարցնում եմ ուժի աղբյուրի մասին: Սա ինքնանպատակ հարց չէ: Դժվարությամբ եմ այս հարցը տալիս ծնողներից, կանանցից կամ զավակներից յուրաքանչյուրին: Տիկին Լեյլիին նման հարց ուղղելը, կարծես, կրկնակի բարդ լիներ: Ինձ ոչ բնորոշ կամացուկ ձայնով հարցնում եմ՝ երկու տղա ունեի՞ք: Արձագանքում է՝ այո: «Երկու տղա ունեի, հիմա ոչինչ չունեմ»:Համարձակություն եմ գտնում հարցնելու՝ իսկ ի՞նչն է ուժ տալիս այս ծանր օրերում: «Ինձ թվում է, որ իրենք ներկա են, անընդհատ իրենց հետ եմ: Ես իրենց մահացած չեմ համարում, իրենք իմ կողքին են»:

Հ. Գ. - Անդրանիկ Մանասյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Կաթնաղբյուր գյուղի գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը