Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորս դեպի Բաղրամյան 1. «Ո՛չ թալանին»-ը այլևս չի համակարգում. ճշմարտություն, թե հակասություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված շարժմանը միանում են մշակույթի գործիչներ, իսկ Բաղրամյանում կայանալիք նրանց համերգների հրավերները տարածում է Հարություն Աղլամազյանը: Past.am-ը զրուցեց նրա հետ:

-Կասե՞ք՝ ձեր կողմից բացված ֆեյսբուքյան միջոցառումը՝ Լիլիթ Պիպոյանի համերգը, ո՞վ է կազմակերպում:

-Նոր ձևավորված համակարգող խումբն է կազմակերպում համերգները: Արդեն խոսել ենք Էդուարդ Զորիկյանի հետ, այսօր էլ Ռուբեն Հախվերդյանն է խոսք տվել, որ կգա` երեկոյան 20:00-ին: Հին «Ո՛չ թալանին» խումբը, այլևս չի համակարգում շարժումը:

-Լավ, իսկ ո՞րն է ձեր գործառույթը, դուք նախաձեռնող նոր խմբի անդա՞մ եք: 

Էլեկտրաէներգիայի դեմ պայքարը սկսվել է դեռ անցած տարվանից, երբ անցած տարի նույն հունիսի 23-ին, Սարյանում հավաքված բողոքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց ապօրինի և բռնի գործողություններ, դեռ այն ժամանակ «Դեմ եմ»-ի մի քանի համակարգողներ՝ այդ թվում նաև ես, բացեցինք այս խումբը և սկսեցինք համակարգել` ներգրավելով նոր մարդկանց: Կարելի է ասել, որ այս խումբը, որ նոր է ձևավորվել, արդեն 3-րդ խումբն է, որ համակարգում է պայքարը:

- Դուք նշեցիք, որ «Ո՛չ թալանին»-ը չի մասնակցում կազմակերպչական աշխատանքներին, բայց ձեր միջոցառման նկարագրության մեջ նշել եք, որ «Ո՛չ թալանին»-ը զբաղվում է մարզային այցելություններով: Ինչպե՞ս կբացատրեք:

-Բաղրամյան 1-ում տեղի ունեցող բողոքի նստացույցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները մասնակցում են որպես ՀՀ քաղաքացիներ, իրենք` ում հետ որ ես խոսել եմ, և ինչքանով տեղյակ եմ, խումբ են կազմել և մասնակցելու են նախագահի կողմից նշված աուդիտի անցկացման գործընթացին, իսկ դրան զուգահեռ, եթե մարզային հանդիպումներ և քննարկումներ են նաև որոշել անել, դա միայն ողջունելի է: Այդ պատճառով էլ նշել եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը այսօր Գյումրիում հանրային քննարկում է անցկացնելու` լույսի թանկացման դեմ ուղղված:

-Լավ, իսկ դուք նշում եք՝ «Բոլորս Բաղրամյան 1»: Բաղրամյան 1 հասցեում գտնվում է տուրիստական գործակալություն: Ի՞նչ կապ ունի այն էլէներգիայի սակագնի դեմ ուղղված շարժման հետ:

-Ինչպես գիտեք՝ արդեն 12 օր է՝ Բաղրամյանը փակ է, և բողոքի շուրջորյա նստացույցը շարունակվում է: Քանի որ Բաղրամյանը սկզբից է փակված, այդ պատճառով բողոքի մասնակիցները, գտնվելով արդեն Բաղրամյան 1 հասցեում, մասնակցում են հոսանքի դեմ ուղղված բողոքի նստացույցին:

-Այսինքն 10,000 հոգի Բաղրամյան 1-ում կարո՞ղ է տեղավորվել:

-Փակված է ոչ միայն Բաղրամյան մեկը այլ, Բաղրամյան փողոցը՝ մինչև գրողների միություն ընկած հատվածը: Այնպես որ, մարդկանց համար հարմարավետ նստելու տեղ կա, իսկ եթե չլինի, ապա կփակվեն նաև մյուս հարակից փողոցները, ինչպես եղավ հունիսի 23-ի երեկոյան: Ինչ-որ տեղ Բաղրամյան 1-ը ունի պայմանական նշանակութուն:

Արուսիկ Տիգրանյան

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու