Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումը
ՄՇԱԿՈՒՅԹՀունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր-100» ներկայացումը։ Այդ մասին ասված է Հունգարիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ Պիաֆի դերը` Օլգա Կովաչը, իսկ մանուկ տարիներին Ազնավուրի դերը` հունգարահայ դերասան Դանիել Լուկաչը»,- նշված է գրառման մեջ։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



