Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունները ոչ միայն չեն լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ են ստեղծում նրանց համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու հարձակման հետևանքով ավելի քան 100 000 արցախցի բռնի տեղահանման ենթարկվեց: Եվ հայրենի բնօրրանը, տունը, ապրուստի միջոցները և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում կենսական հարցերի են բախվում։ Նրանցից շատերն այսօր, մեր ունեցած տեղեկություններով, ծանրագույն պայմաններում են ապրում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում նրանց հոգսերը թեթևացնելու առումով, այլև ընդհակառակը՝ ամեն ինչ անում են արցախցի մեր հայրենակիցներին վնասելու համար: Մասնավորաբար, ի թիվս այլ խնդիրների, անորոշ է 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։

Օրերս կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել արցախցիների կենսաթոշակայինի գումարների հետ կապված, որ պարտադիր կերպով պետք է իրենք որևէ հիմնադրամ ընտրեն 3 ամսվա ընթացքում։ Այնինչ, մինչ այդ ներկայացվում էր այնպես, որ նրանք ազատորեն կարող են հիմնադրամ ընտրել կամ էլ իրենց գումարները հետ ստանալ, քանի որ դրանք Արցախում ստեղծված արժեքներից ձևավորված միջոցներ են։ Եվ, ըստ էության, Հայաստանի կառավարությունը գոնե այս գումարների դեպքում որևէ վաստակ չունի։ Ընդ որում, արցախցիների՝ գումարները հետ ստանալուն դեմ չեն արտահայտվել ո՛չ ԿԲ-ն, ո՛չ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ո՛չ էլ կենսաթոշակային հիմնադրամները, որտեղ այդ գումարները դրվել են։ Բայց կառավարությունը հանկարծ որոշեց գնալ այլ ճանապարհով, որով, ինչպես իրավաբաններն են բնորոշում, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները։

Մյուս կողմից էլ Արցախի մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել, երբ խոսքը վերաբերում է տուգանքից խուսափելու նպատակով արագ կերպով մեքենաների անվանափոխությանը և Հայաստանի համարներով մեքենաներ դարձնելուն։ Այս գործերի համատեքստում էլ հիմա փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք թալանում են Արցախի գույքը։ Ընդ որում, ուշագրավ է, որ վարույթներ են նախաձեռնվում հատկապես այն համայն ք ա պ ե տ ե րի նկատ մամբ, ով ք ե ր «հանդգնել» են մասնակցել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Զուգահեռ իշխանությունները փորձում են կեղծիքի միջոցով թիրախավորել արցախցիներին։ Օրինակ՝ օրերս Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր սարքել, որտեղ արցախցի տղամարդկանց՝ կոշիկի մասին խոսակցությունը ներկայացվում էր որպես «Հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հավաքներին մասնակցելու համար գումարներ բաժանելու հիմք։

Բայց ոչ միայն Արցախի, այլև շատ այլ տարաքծների բարբառով «վըննաման» ուղղակի նշանակում է ոտնաման՝ կոշիկ: Ու կա՛մ կատարյալ տգետ պետք է լինել դա չիմանալու համար, կա՛մ պարզապես նման ակնհայտ կեղծիքը հանրայնացնելու հստակ դիտավորություն ունենալ։ Այլ տարբերակ չկա: Իհարկե, բարձրացված աղմուկից հետո Հանրայինը ստիպված էր ներողություն խնդրել խայտառակ ռեպորտաժի համար։ Բայց քարոզչական սուտն արդեն տարածվել էր, ու սև գործն արված էր։ Ավելին, հատուկ ուշադրության է արժանի, որ քպական պատգամավորները մեծ թափով լծվել էին այդ կեղծիքը տարածելու գործին։ Այս իրողությունները մի քանի եզրակացություն անելու տեղիք են տալիս։

Նախ՝ ՀՀ իշխանություններն, ըստ տրամաբանության, պետք է բոլոր ուժերով ձեռնամուխ լինեին արցախցիների համար ստեղծված խնդիրների լուծմանը, սակայն դրա փոխարեն նոր խնդիրների առաջ են նրանց կանգնեցնում։ Այսինքն, ՀՀ իշխանությունները շարունակում են այն գործը, ինչն իրականացրել է Ադրբեջանը արցախցիների նկատմամբ: Երկրորդ եզրակացությունն այն է, որ փորձ է կատարվում արցախցիների աչքը վախեցնել, որ նրանք հանկարծ ընդդիմադիր հավաքներին չմասնակցեն, բողոքի գործողություններ չանեն, առավել ևս՝ չմիանան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» ընդդիմադիր շարժմանը։ Երրորդ եզրակացությունն այն է, որ հատկապես «գումարային» պատմությամբ իշխանությունները ձգտում են վարկաբեկել ընդդիմադիր շարժումը։ Եվ վերջապես չորրորդ եզրակացությունը վերաբերում է արցախցիներին վարկաբեկելուն։ Սա նորություն չէ, այս իշխանությունները միշտ էլ արշավ են իրականացրել Արցախի ու արցախցիների դեմ, փորձել սեպ խրել հայաստանցիների ու արցախցիների միջև:

Հիմա նրանք շարունակում են այդ քաղաքականությունը: Ի վերջո, հասկանալի է. գիտակցելով, որ իրենց մեղքով են արցախցիները տնավեր եղել, ՀՀ իշխանությունները կոնկրետ վախեր ունեն արցախցիների համախմբման ու նրանց կողմից պահանջներ ներկայացնելու հետ կապված։ Ու իշխող ուժը ջանքեր է գործադրում, որ այնպիսի պայմաններ ու հանրային ընկալում ստեղծվի, որպեսզի այդպիսի սցենարը բացառվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. Պեսկով