Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. քննարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝ 203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել 8.3 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը՝ ըստ ոլորտների ֆինանսական ցուցանիշների:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 374 մլն դրամ, ճշտված պլանը՝ 369 մլն դրամ: Կատարվել են 368 մլն դրամի փաստացի ծախսեր՝ ճշտված պլանի համեմատ 99.3 տոկոս կատարողականով, նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 13.5 տոկոսով:

Հանրային հեռարձակողի խորհուրդն իրականացրել է 1 ծրագիր՝ 7 միջոցառումով: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 7 մլրդ 676 մլն դրամ, կատարվել են 7 մլրդ 721 մլն դրամի փաստացի ծախսեր, կատարողականը կազմել է 92.3 տոկոս, նախորդ տարվա համեմատ ծախսերը կազմել են մոտ 61.2 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձին միջոցառումներով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրականացրել է 2 ծրագիր՝ 10 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 636 մլն դրամ, ճշտված պլանը՝ 812 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 793 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 10.1 տոկոսով:

Այնուհետեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքներն ու արդյունքները, տնտեսումները, նշել նաեւ թերակատարումներն ու խնդիրները: Նախարարը հայտնել է, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող ֆինանսական միջոցները: «2024 թվականի բյուջեն 2023 թվականի համեմատ ավելի է ավելի քան 38 տոկոսով: Սա նշանակում է, որ ծավալային իմաստով շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել եւ նախարարության աշխատանքների ծավալն էապես աճել է: Միեւնույն ժամանակ, մեր խնդիրները շարունակում են հիմնականում մնալ նույնը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ թերակատարումների հիմնական մասը վերաբերում է կապիտալ ծախսերին, թեեւ նախորդ տարի շուրջ 9 մլրդ դրամով ավելի կապիտալ ծախսեր են իրականացվել:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ցուցանիշները շատ ավելի բարելավված կլինեն:

Նա անդրադարձել է կառուցվելիք Ակադեմիական քաղաքին:

Նրա խոսքով 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը նույնանուն ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է:

«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին Ակադեմիական քաղաքի պատկերացումը եւ հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաեւ ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը:

Զուգահեռաբար շրջանառվում են մի քանի այլ նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:

Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ Ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաեւ իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Գերատեսչության ղեկավարը կարեւորել է նաեւ բուհերի ընդունելության քննությունները 2 փուլով անցկացնելու վերաբերյալ նախորդ տարի ընդունված կարգը, ինչը նվազեցրել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարի իրականացրած աշխատանքներն ու կատարողականները:

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն