Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի գործող իշխանություներն իրենց դիլետանտ քայլերով Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է այդ մասին ասել ռուսական «Կուլիկովոյի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Արշակ Կարապետյանի կարծիքով՝ անվտանգությունն ամենակարևոր բանն է, որի կարիքն ունի հայ հասարակությունը։ «Երբ իշխանության եկավ փաշինյանական փողոցային թիմը 2018 թվականին, հիմնվում էր կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների վրա, բայց դա այսօր մեր ժողովրդի համար երկրորդական խնդիր է»,- նշում է Կարապետյանը, փաստում, որ այսօր թշնամին դռների մոտ է և ազգային անվտանգության հարցն է ամենակարևոր ու գլխավոր պահանջարկված բանը հայ ժողովրդի համար։

Կարապետյանն իր հարցազրույցում խոսել է նաև արտաքին քաղաքական վայրիվերումների, այդ ոլորտում գործող իշխանությունների կատարած անհեթեթ և վտանգավոր քայլերի մասին, նշել, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին: «Անձնական համակրությունները մի կողմ, պետք է ռեալ գնահատեն իրավիճակը»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ փաշինյանական վարչախումբը հրաժարվում է իր ռազմավարական ամենակարևոր դաշնակցից, որը միակ ուժն է, որ զսպում էր Ադրբեջանին, իսկ թշնամու հետ որևէ խաղաղ պայմանագիր չի լինելու։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Կարապետյանն անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին, ասել, թե Հայաստանի գործող իշխանությունները թեպետ չեն հրաժարվում նրա հետ շփումներից, բայց առանձնապես ջերմ բարեկամություն էլ չեն անում, քանի որ գտնվում են ԱՄՆ ճնշման տակ, մինչդեռ Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքը կարող է լինել Հայաստան-Ռուսաստան-Իրան ռազմավարական առանցքը։

Պաշտպանության նախկին նախարարն իր այս առանցքային նկատառումները ժամանակին հայտնել է նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինս, սակայն, ոչ միայն չի տեսել այս նախազգուշացումները, այլև ամեն ինչ արել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար։ Եվ հենց սա է գլխավոր դավաճանությունը, որ իրականացրել է փաշինյանական վարչախումբը հայ ժողովրդի և Հայաստանի դեմ։

Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում է