Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու:

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Այս տարի այն կնշվի հուլիսի 7-ին։

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը: Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը:

Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով: Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճանապարհինԵրեխաների պաշտպանության միջազգային օր․ Սամվել ԿարապետյանՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել 44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշել էր Նիկոլ Փաշինյանը, մոտեցավ Նարեկ ԿարապետյանինՄի շարք վայրերում գազ չի լինի հունիսի 2-ին «Լա Բոհեմ»՝ նվիրված Շառլ Ազնավուրին և «Տանգո»՝ պարային ներկայացում․ պրեմիերա՝ Պարոնյան թատրոնում «Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին Փարաքարում բախվել են «Range Rover»-ն ու «Volkswagen»-ը. կա զnհ Ուժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում էՍամվել Կարապետյանի հարցազրույցը գերմանական հեղինակավոր լրատվամիջոցինՈւժեղ Հայաստան դաշինքը Արաբկիրում է Գողության դեպքեր․ 35-ամյա, 40-ամյա և 37-ամյա տղամարդիկ են հայտնաբերվել Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Իրանն անմիջապես դադարեցնում է բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ Լիբանանում մшրտական գործողությունների ակտիվացման պատճառով. Tasnim Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգան