Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում աշխարհաքաղաքական դիմակայության նվազման միտումներ այդպես էլ չեն նկատվում։ Ուկրաինայում և Գազայի հատվածում ռազմական գործողություններն ընթացքի մեջ են։ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները շարունակում են սրվել։ Մինչև Ռուսաստանը որոշակի հաջողություններ է գրանցում ռազմի դաշտում, Արևմուտքում ավելացնում են Ուկրաինային հատկացվող օգնության ծավալները։ Անգամ խոսվում է այն մասին, որ Ուկրաինան հակահարձակում է սկսելու՝ ռուսական զորամիավորումների առաջընթացը կանխելու նպատակով։ Սակայն ռազմական ոլորտի փորձագետները առանձնապես հավանական չեն համարում, որ Ուկրաինան կարող է լուրջ հաջողություններ գրանցել ու հետ վերցնել այն տարածքները, որոնք անցել են ռուսական վերահսկողության տակ։

Միաժամանակ Ռուսաստանի կողմից հնչում են բանակցություններ սկսելու առաջարկներ, որոնք, բնական է, պետք է լինեն ռուսական կողմի առաջարկած պայմաններով ու նախատեսեն Ուկրաինայի ապառազմականացում, սակայն Ուկրաինան չի համաձայնում։ Արևմուտքում դեռևս կարծում են, որ Կիևը կարող է հաջողության հասնել, և Ուկրաինային տրամադրվող օգնության չափերի մեծացման արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը չի կարող դիմակայել ռազմական պահանջների բավարարման ուղղությամբ նկատվող ճնշմանը։ Բայց ռուսական տնտեսությանը հաջողվում է վերականգնվել ու նույնիսկ աճ արձանագրել, որին նպաստել է ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի բարձր աճը։

Ու եթե նախկինում Ռուսաստանից հումքի արտահանումը և արտադրանքների ներկրումը ուղղված էր դեպի Արևմուտք ու մասնավորապես Եվրոպա, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Ռուսական տնտեսության արտաքին գործընկերության հիմնական վեկտորը փոխվել է դեպի Արևելք, և Ռուսաստանի խոշոր գործընկերներն են դարձել Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և ասիական այլ երկրներ։ Առկա իրավիճակից տնտեսական առումով օգտվում է նաև Թուրքիան, որը չի միացել արևմտյան պատժամիջոցներին։ Թուրքական բազմաթիվ ընկերություններ մուտք են գործում ռուսական շուկա՝ լրացնելու արևմտյան բիզնեսի դուրս գալու հետևանքով առաջացած բացը։ Բայց Արևմուտքը ճնշում է գործադրում այն երկրների նկատմամբ, որոնք տնտեսապես սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ և այդ երկրին արևմտյան տեխնիկա ու տեխնոլոգիաներ փոխանցում։

Օրինակ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն անձամբ այցելեց Չինաստան՝ զգուշացնելու այդ երկրին, որ չինական ընկերությունները դադարեցնեն երկակի նշանակության ապրանքների ու տեխնիկայի մատակարարումը Ռուսաստանին, քանի որ դրանք կարող են կիրառվել ռազմական նպատակներով։ Հավաքական Արևմուտքը չի համաձայնում ընդունել Ուկրաինայի մասով Ռուսաստանի հաշտության առաջարկները. արևմտյան էլիտայի ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանի հաղթանակը հանգեցնելու է առկա աշխարհակարգի փոփոխության, որտեղ գերիշխող դիրքեր ունի Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այսինքն, Արևմուտքի գերիշխանության ժամանակաշրջանն ուղղակի կավարտվի։ Ու արևմտյան վերլուծաբանները հիմնականում այն կարծիքին են, որ Ռուսաստանի հաղթանակը կմեծացնի նաև Չինաստանի ռևիզիոնիստական ձգտումները։

Պեկինն, իր աչքի առաջ ունենալով Ուկրաինայում տեղի ունեցած սցենարը, կարող է ներխուժել Թայվան և այն միացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը։ Հենց դրանով է պայմանավորված, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Թայվանին՝ մատակարարելով նաև տարբեր տեսակի սպառազինություններ, իսկ Չինաստանը կղզի ներխուժման սցենարներ նախատեսող զորավարժություններ է իրականացնում։ Բայց եթե Արևմուտք-Չինաստան հարաբերությունների լարվածությունը դրսևորվում է հիմնականում Թայվանի շուրջ, ապա Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը Ուկրաինայից բացի ընդգրկում է հետխորհրդային տարածքի այլ երկրներ։ Մեծ է հավանականությունը, որ Վրաստանը, Մոլդովան ու Հայաստանը կարող են դառնալ երկու խոշոր աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ։

Բայց հաշվի առնելով 2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա պատերազմի փորձը՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները փորձում են հնարավորինս հավասարակշռված քաղաքականություն վարել ու չտրվել Արևմուտքի՝ Վրաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու նկրտումներին։ Ուստի, Վրաստանում գերիշխում է այն մոտեցումը, որ իրենք պատրաստ են կռվել իրենց երկրի համար, բայց ոչ՝ ՆԱՏՕ-ի շահերի։ Իրավիճակը հատկապես բարդ է Հայաստանի պարագայում, քանի որ ՀՀ իշխանությունները փորձում են իրենց հարաբերությունները կառուցել Արևմուտքի հետ հենց հակառուսական հողի վրա։ Առանց այն էլ պատերազմում պարտություն կրած Հայաստանի համար այս քաղաքականությունը հղի է բազմաթիվ վտանգներով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Դավթաշեն 1-ին թաղամասում այրվում է խոտածածկույթ․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըՕգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետներըՌԴ ՀՕՊ միջոցները խnցել են Ուկրաինայի ԶՈւ 619 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Կինը պատահմամբ կրակել է ամուսնու վրաԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԱրմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը Ժողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Ֆեյսբուքում խnւլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սևանա լճում 2 քաղաքացի հեծանվանավակով հեռացել են ափից. փրկարարները նրանց անվտանգ մոտեցրել են ափ «Արարատ-Արմենիան» ցանկանում է իր խոսքն ասել Եվրոպայում․ գլխավոր մարզիչ Ճապոնիայում երկրաշարժի զnh է դարձել առնվազն 13 մարդ Կապանում «Chevrolet Volt»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել Ողջի գետում․ կա վիրավnր Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էՄենք ուզում ենք դադարեցնել այս պшտերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԱշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հայտնի դերասանը մահացել է անհասկանալի հանգամանքներումԳեղաշեն գյուղում «Opel» է այրվել Կյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր ԱվետիսյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ Կարապետյան42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթինՊայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան (տեսանյութ) ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալը