Երևան, 03.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանություններն իրենց քաղաքականությամբ Հայաստանը մտցրել են աշխարհաքաղաքական փակուղի։ Ռուսական «Կուլիկովի դաշտ» հաղորդաշարին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ նշելով, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, չի կարող անտարբեր թողնել սպային, երբ իր հայրենիքը վտանգի մեջ է։

Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ Կարապետյանը նշել է. «Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևորագույն տեղում պետք է լինեն։ Արևմուտքում սովորելով՝ ես չեմ տեսել անվտանգային այն պրոդուկտը, որ կարող են տալ Հայաստանին, անձնական համակրությունները մի կողմ՝ պետք է ռեալ գնահատել իրավիճակը»: Ի դեպ, Արշակ Կարապետյանը տեղեկացրել է, որ երբ պաշտպանության նախարար էր, Փաշինյանին հարցրել է, թե ինչո՞ւ պետք է գնալ Արևմուտք, և ի՞նչ անվտանգային երաշխիքներ կարող են ստանալ, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի հիմնավորել:

Արշակ Կարապետյանի գնահատմամբ, գործող վարչախումբը հրաժարվում է իր ռազմավարական դաշնակցից, որը միակ ուժն էր, որը զսպում էր Ադրբեջանին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի գնահատականով, չի լինելու ոչ մի խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե լինի էլ, ըստ Կարապետյանի, նման է լինելու Հիտլերի օրինակին, վերջինս ևս մի քանի պայմանագիր է ստորագրել հարևան երկրների հետ, բայց առաջինը հենց նրանց վրա էլ հարձակվեց։ Ըստ Կարապետյանի, Հայաստանը չի հրաժարվում Իրանի հետ հարաբերություններից, բայց լավ բարեկամություն անել էլ չի ուզում, քանի որ գտնվում է ԱՄՆ ճնշման տակ, մինչդեռ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է ռազմաքաղաքական դաշինք լինի՝ Հայաստան, Ռուսաստան և Իրան։

«Ռուսաստանը շահագրգիռ է տարածաշրջանում կայունության պահպանման համար, իսկ Արևմուտքը ցանկանում է ձևափոխել տարածաշրջանը»,ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։ Կարապետյանը խոսել է նաև Երևանում շարունակվող բողոքի ակցիաների մասին, տեղեկացրել, որ աջակցում են, ավելին, սկսել են աշխատանքներ տանել շարժման ձևավորումից առաջ, փողոցներ փակել, շատերին էլ շարժման անդամներից ձերբակալել են։ Նա նշել է, որ այսօր էլ «Համահայկական ճակատն» ակտիվորեն մասնակցում է, բայց միևնույն ժամանակ շարժման ղեկավար կազմում չէ և դա իրենց դիրքորոշումն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամփոփվել են «Անահիտ» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքները՝ ըստ անվանակարգերի Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար․ Ուշակով Լիբանանում իտալական խաղաղապահ բազան հրթիռային հարձակման է ենթարկվել. Ansa Տավուշի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Պուտինը երեկ ոչ թե Նիկոլին, այլ հայ ժողովրդին դիմեց՝ առաջին անգամ բացելով խաղաքարտերը․ Էդմոն Մարուքյան Իրանը հարձակվել է Բահրեյնում Amazon-ի կենտրոնի վրա Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում՝ Չարենցավանում․ ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավորԻրանում ԿԽՄԿ երեք աշխատակից է զոհվել. Փեզեշքիանը դիմել է միջազգային բժշկական կառույցներին Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում Մենք երբեք չենք մոռանա մեր զինվորների զոհաբերությունը«Արարատ-Արմենիան» նվաճել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ) Ծառուկյանը Հայաստանի մարզերում (ֆոտոշարք)Ողբերգական դեպք՝ ՀՀ ՊՆ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավորՎտանգավոր հիվանդություններով միգրանտները պետք է անհապաղ արտաքuվեն Ռուսաստանի Դաշնությունից․ Մեդվեդև Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք. ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացավ պաշտոնից Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի 2026 թվականի տարեկան համաժողովին Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը 26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնՀայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է Կրակոցներ՝ Արարատում, վիրավոր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնասված մեքենաներ Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՆոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Կալլասն իր տգիտությամբ խայտառակել է Եվրամիությունը․ Զախարովա Եղանակը կփոխվիԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԹրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ)