Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը։
«Ապրելու երկիր» խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավարի անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։
Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը «որոշել է» ընտրել ՔՊ թեկնածուին։
Մեր ունեցած տեղեկություններով Երիցյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից։
Առաջիկայում դիմելու ենք դատախազություն մեզ հայտնի փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասով։
«Ապրելու երկիր» կուսակցություն
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



