Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեկվա գործողությունը հույս է ներշնչում, որ կուտակված հանրային էներգիան կարող է այժմ հոսել ճիշտ հունով, և ի վերջո բերել ցանկալի նպատակի. Ավետիք Չալաբյան

ԲԼՈԳ
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կառավարության շենքի երեկվա խաղաղ "պաշարումը" մի քանի կարևոր բացահայտումներ արեց՝

ա) հանրային բողոքը ճիշտ է կենտրոնացնել մեկ տեղում, մեկ հասկանալի հանրային թիրախի վրա։ Քաղաքով մեկ մինչ այդ անցկացվող անհնազանդության լոկալ ակցիաները իրականում ավելի շատ վատնում էին այդ էներգիան՝ առանց շոշափելի արդյունքի։

բ) երբ քաղաքացիները միասին են, միասնական առաջնորդությամբ, և ունեն հստակ նպատակ, շատ ավելի մոտիվացված են, արագ ինքնակազմակերպվում են, պատրաստ են ավելի երկար և համառ պայքարի, դա էլ իր հերթին բերում է հավելյալ հանրային ոգևորության և համախմբման։ Թիրախային հստակ գործողությունը իրապես բազմապատկում է քաղաքացիների էներգիան, ոգևորում է նրանց և մղում պայքարի շարունակման։

գ) ճշմարիտ խոսքը տեղ է հասնում, և ավելի ու ավելի է զինաթափում ոստիկաններին։ Կառավարության շենքը (իրականում նրա մի քանի սպառված բնակիչներին) պաշտպանող ոստիկանների մեծ մասը նույն ժողովրդից դուրս եկած տղերք են, նրանք էլ սկսում են հասկանալ, որ իրենց դեմ ոչ թե օրինազանց ամբոխ է, այլ կազմակերպված քաղաքացիներ, որոնք օրինական նպատակ են հետապնդում, գործում են օրինական միջոցներով, և իրենց հետ էլ որևէ անձնական թշնամություն չունեն։

դ) Երբ ընտրում ես իշխանափոխության հասնելու խաղաղ և օրինական միջոցները, պետք է պատրաստ լինես երկարատև պայքարի, դրա սահմանների ընդլայնման ու գործիքակազմի ծավալման, դա էլ իր հերթին մեծ համառություն, ստեղծարար էներգիա, և բարձր կազմակերպում է պահանջում։ Կարևոր է նաև հստակ ռազմավարության առկայությունը, եթե նույնիսկ նրա մասին բացահայտ չի խոսվում՝ այդ դեպքում յուրաքանչյուր առանձին գործողություն տեղավորվում է միասնական տրամաբանության մեջ, և ճանապարհ է բացում դեպի հաջորդը, մինչև վերջնական հաղթանակ։

Երեկվա գործողությունը հույս է ներշնչում, որ կուտակված հանրային էներգիան կարող է այժմ հոսել ճիշտ հունով, և ի վերջո բերել ցանկալի նպատակի։ Այս ուղղությամբ գործ դեռ շատ կա անելու, բայց մինչ այդ ցանկանում եմ իմ խորին ակնածանքը հայտնել Բագրատ սրբազանին՝ այս օրերի իր հերոսական առաջնորդության, աննկուն պայքարի և անսպառ էներգիայի համար, և նաև շնորհակալություն հայտնել երեկվա և անցած ողջ շաբաթվա գործողություններին մասնակցած մեր բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ միասին մենք այն ուժն ենք, որը նոր էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ, և հենարան դառնա վերածնվող հայկական պետությանը։

Սեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ