Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանքարդյունաբերության մեջ մեծ ներդրումներ են անում ոչ միայն զարգացող երկրները, քանի որ ակնհայտ է, որ նոր տեխնոլոգիաները՝ էլեկտրամոբիլներից մինչև արևային վահանակներ՝ շեշտակի բարձրացրել են մետաղների հանդեպ պահանջարկը, այլև մեծ յոթնյակի երկրները։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության վարկային ծրագրերի գրասենյակն այսուհետ ֆինանսական միջոցներ է տրամադրելու նաև կարևոր օգտակար հանածոների (օրինակ՝ լիթիումի) արդյունահանմամբ զբաղվող հանքարդյունաբերական նախագծերին, որոնք կֆինանսավորվեն մաքուր էներգիայի ծրագրի համար նախատեսված 72 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկային փաթեթից։

Նախկինում վերոնշյալ վարկային ծրագրերի գրասենյակից լիթիումի արդյունահանման ոլորտին (օրինակ՝ «Lithium America’s Thacker Pass» և «Ioneer’s Rhyolite Ridge» նախագծերը) ֆինանսական միջոցներ տրամադրվել են առաջադեմ տեխնոլոգիական մեքենաների արտադրության 55 միլիարդ դոլարի վարկային ծրագրից:

Վարկային միջոցների տրամադրումը շատ կարևոր է հանքարդյունաբերության ոլորտի համար՝ հատկապես, երբ հաշվի ենք առնում ԱՄՆ-ում լիթիումի նախագծերի համար մեծ կապիտալ ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը՝ լիթիումի ուղղակի արդյունահանման համար պահանջվող առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ապահովելու համար:

Մինչ հարևան Ադրբեջանը հաշվում է Հայաստանի հանքերը, արդյոք մենք լիարժեք ենք օգտվում մեր հանքային ռեսուրսներից։ Հատկապես հաշվի առնելով, որ նույնիսկ ԱՄՆ-ն է պետական միջոցներ ներդնում այս ոլորտում, ակնհայտ է, որ սա ռազմավարական նշանակության ոլորտ է արդեն ամբողջ աշխարհի համար։ Եթե նայենք խոշոր հարկատուների ցանկը, ակնհայտ է, որ եթե ընդամենը 6-7 տարի առաջ առաջին հարկատուների տասնյակում մի քանի հանքարդյունաբերական ընկերություն կար, այսօր առաջին հորիզոնականներում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է մնացել։ Այլ խոշոր գործող հանքարդյունաբերական ծրագիր Հայատանն այս պահին չունի՝ ՎՏԲ-ի դեմ պատժամիջոցների պատճառով Թեղուտը չի աշխատում նախկին ծավալով, Սոթքի մի մասն անցավ ադրբեջանական սահմանից այն կողմ։ Ամուլսարն այդպես էլ չի սկսել աշխատել և Ամուլսարում արդեն գրեթե երկու տարի առաջ հայտարարված եվրասիական բանկի ներդրումներից առայժմ լուր չկա։

Մինչդեռ մետաղի գներն աշխարհում աճում են, իսկ հայաստանյան հանքարդյունաբերությունը դուրս է մնում մրցակցությունից։ Ոսկու գինն անցյալ ամիս հատեց պատմական ռեկորդը։ Օրերս ամերիկյան հեջ ֆոնդերից մեկի հայտնի կառավարիչ Պիեռ Անդուրանդն կանխատեսել է, որ առաջիկա մի քանի տարիներին պղնձի գինը գրեթե չորս անգամ կաճի՝ կազմելով 40․000 ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց, քանի որ աճող պահանջարկը հանգեցնում է կարմիր մետաղի համաշխարհային պաշարների նվազմանը: Ի դեպ, պղինձն այս տարի թանկացել է գրեթե 20 տոկոսով՝ նախորդ շաբաթ հասնելով մեկ տոննայի համար ռեկորդային 11․000 ԱՄՆ դոլարի:

Այս տենդենցից օգտվելու են այն երկրները, որոնք համապատասխան միջոցներ ու ռեսուրսներ կներդնեն իրենց հանքարդյունաբերական ոլորտ։ Ու նույնիսկ այս առումով Ադրբեջանը, որն արդեն իսկ Արցախի տարածքի հանքերի շահագործման համար արտերկրյա ներդրողներ է ներգրավել, զգալիորեն առաջ է Հայաստանից։

Մ․ Խ․

Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»