Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեկ գյուղում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։50-ի սահմաններում Այգեկ գյուղի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Սուրիկ Ավետիսյանին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի փաստով բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



