Հայտնի են շախմատի տղամարդկանց 76-րդ առաջնության 9-րդ տուրի արդյունքները
ՍՊՈՐՏՇախմատի տղամարդկանց 76-րդ առաջնության 9-րդ տուրից հետո 7 միավորով առաջատարը շարունակում է մնալ Զավեն Անդրիասյանը: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս տուրում Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Արման Փաշիկյանի հետ: Միավորները կիսվել են նաեւ Տիգրան Պետրոսյան-Հովհաննես Գաբուզյան, Մանուել Պետրոսյա Կարեն Գրիգորյան պարտիներում:
Սամվել Տեր-Սահակյանն առավելության է հասել Հովիկ Հայրապետյանի, Լեւոն Բաբուջյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Արման Միքայելյանը՝ Նորայր Թորոսյանի նկատմամբ:
Հաղթողներն իրավունք են ստանալու 2016-ին համալրելու Հայաստանի հավաքականները, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հանդես են գալու 2017 թվականի առաջնություններում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



