Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քննիչները պարզել են Լոռու մարզում 3 անձի դանակահարության հանգամանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքում 3 անձի դանակահարության հանգամանքները. առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հունվարի 16-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, ձախ բազուկի կտրած-ծակած արյունահոսող  վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքով իրենց մոտ են ընդունվել Թումանյան քաղաքի բնակիչներ,  համապատասխանաբար 1985 թ.ծնված Հրաչ Մովսեսյանն ու 1960 թվականին ծնված Ռոբերտ Հովսեփյանը:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում 2016 թվականի հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Բացի այդ, 2016 թվականի հունվարի 17-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով բժշկական կենտրոն է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ Ա.Հարությունյանը:

2016 թվականի հունվարի 19-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով :  

Քրեական գործերով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված 3 անձանց մարմնական վնասվածքները պատճառվել են նույն վայրում, նույն անձի կողմից։ 2016 թվականի հունվարի 19-ին որոշում է կայացվել՝ վերոհիշյալ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու  մասին:

Նախնական քննության տվյալներով՝ Լոռու մարզի բնակիչ Ա.Բարխուդարյանը 2016 թվականի հունվարի 16-ին տուժողների հետ միասին մասնակցել է խնջույքի, որի ավարտից հետո՝ ժամը 23-ի սահմաններում, շենքի բակում Հ.Մովսեսյանի և Ա.Հարությունյանի կողքով անցնելիս լսել է նրանց ծիծաղի ձայները։ Կարծելով, թե վերջիններս իր վրա են ծիծաղում՝ սկսել է վիճաբանել, ապա վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով երեք անձի պատճառել է մարմնական վնասվածքներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու բնակիչ Ա.Բարխուդարյանին հունվարի 20-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց մարմնական վնասվածք պատճառելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ Ուռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձեզ հետ․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվելու 14 վագոն ցորեն Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը (տեսանյութ) Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Կիևում ռուսական հարձակման հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի․ Տկաչենկո Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեuիայից և uադրանքից` այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հnւղարկավորության օրերին «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են Հայտնի է՝ ով է ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2000-ը Ռուսաստանի ԿԲ-ն նվազեցրել է դոլարի և եվրոյի պաշտոնական փոխարժեքները Իրավապահները հայտնաբերել են պատժի կրումից խուսափողին․ 44-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջnցների ապօրինի շրջանառության մեղադրանքով (տեսանյութ) Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankԵրկրաշարժ է գրանցվել Հայաստանում Սևանում «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց 2 մարդ է վիրավորվել Բելառուսից եկող ավտոբուսի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով «Ատլետիկոյում» գիտեն մեր ցանկության մասին, և եթե նրանք ընդունեն առաջարկը, մենք միայն ուրախ կլինենք․ Լապորտան՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին Այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր․ Ռուսաստանը պատասխան կստանա․ Զելենսկի ՀՀ նախագահի ընդունելության սրահից հեռացվել է Արարատ լեռան պատկերը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ Լիբանանն ու Սիրիան համաձայնագիր են ստորագրել 10-ամյա տղան կրակել է յոթ ամսական երեխայի գլխինՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը Եթե պարզվի, որ դա մեր քաղաքացիների ազատությանը uպառնում է, չենք անի․ Փաշինյանը` IMEI կոդերի գրանցման մասին Հաստատում եմ իմ դատապարտման լուրը. փաստաբան Ալեքսանդր Կուչուբաեւ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանՀուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար Արտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)